Նալբանդյանը ընդունել է Լեֆորին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի Ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային խնդիրների: