Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Համաձայն Սահմանադրության պահանջի, նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքների առաջին օրը` մայիսի 31-ին, Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա հավելեց, որ կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։


Սարգիս Հարությունյան