Ահմադինեժադը դատապարտում է Հուլայի սպանդը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դատապարտել է անցած շաբաթ սիրիական Հուլա բնակավայրում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 108 մարդ է զոհվել, այդ թվում` տասնյակ երեխաներ:

Ահմադինեժադը հայտարարել է, որ տեղի ունեցածի համար մեղավորները պետք է պատժվեն:

Նա նաեւ հավելել է, որ արեւմտյան երկրներին չի կարելի վստահել սիրիական ճգնաժամի լուծման հարցում: Իրանի առաջնորդի խոսքով` Արեւմուտքը ցանկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: