Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը այսօր հայտարարել է, թե իրենց հաջողվել է կանխել «Եվրատեսիլ - 2012» մրցույթի օրերին ծրագրվող ահաբեկչական գործողությունների շարքը:
«Բազմազգ հանցավոր խմբավորման նպատակն էր մահափորձ իրականացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ` վերջինիս` երկրի հյուսիսարեւմտյան շրջաններ կատարած այցի ընթացքում: Բացի այդ, «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչի օրը պետք է պայթյուններ իրագործվեին Բաքվի մի շարք հյուրանոցների մերձակայքում եւ «Եվրատեսիլ»-ի անցկացման վայր հանդիսացող Crystal Hall համերգասրահում: Ահաբեկչական խմբավորման վնասազերծման գործողությունները իրականացվել են երկրի միաժամանակ 10 շրջաններում, 22 մարդ ձերբակալվել է», - հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: