«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանն ընդհանրացնում է. - «Հայաստանում այսօր բավականին լայն տարածում է գտել այն տեսակետը, որ քաղաքական կյանքն ըստ էության մեռած է, քաղաքական կուսակցությունները սպառված են, եւ միակ հույսն այն է, որ տարբեր հասարակական շարժումներն ու նախաձեռնություններն ի վերջո կկարողանան իրենց միջից նոր ուժ ծնել եւ երկիրը դուրս բերել այս վիճակից։ Սրանում, իհարկե, ճշմարտության հատիկ կա, ու երեւի հենց դա է պատճառը, որ իշխանությունները սկսել են շատ ավելի լրջորեն պայքարել հասարակական նախաձեռնությունների դեմ։ Ընդ որում` Սերժ Սարգսյանի մտահոգությունն այն չէ, թե մի օր էլ հանկարծ «Փրկենք Թեղուտը» կազմակերպությունը կվերցնի իշխանությունը, «Բանակն իրականումն» էլ կառավարություն կձեւավորի։ Ամենեւին։ Պարզապես այդ նախաձեռնությունները ժամանակ առ ժամանակ կարողանում են որեւէ կոնկրետ, թեկուզ` շատ փոքր հարց լուծել, իսկ իշխանությունները չեն կարող թույլ տալ, որ իրենցից բացի ուրիշներն էլ հարցեր լուծեն»։
Ներքաղաքական իրավիճակի ընդհանրական իրավիճակ է ներկայացնում նաեւ «Ժամանակ»-ը. - «5-րդ գումարման Ազգային ժողովը անկախ Հայաստանի պատմության մեջ պետք է լիներ բոլորովին այլ որակների կրող, բոլորովին այլ գաղափարների, բովանդակության կրող, այդ Ազգային ժողովում պետք է լիներ որակի լուրջ մրցակցություն, պետք է լիներ լուրջ բանավեճ, որը Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը կբերեր իր մեծ նպաստը, հնարավորություն կտար հասարակական ներկայացուցչականության շնորհիվ ապահովել երկրի կառավարման եւ խաղի կանոնների ձեւավորման բոլորովին նոր որակ: Սակայն 5-րդ գումարման Ազգային ժողովը հանդիսացավ ոչ թե էվոլյուցիայի, այլ դեգրադացիայի վկայություն, եւ ձեւավորվեց մի օրենսդիր մարմին, որի այսպես ասած` գրած օրենքների վերաբերյալ հանրային սպասումները, մեղմ ասած, չեն կարող իրենցից որեւէ լուսավոր բան ներկայացնել, որովհետեւ ինչ սպասես մականունավոր օլիգարխների, թաղային հեղինակությունների եւ տարեց ու երիտասարդ պատեհապաշտների գերակշիռ մեծամասնությամբ ձեւավորված Ազգային ժողովից»:
«Հրապարակ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանն անդրադառնում է ՀԱԿ – ԲՀԿ հարաբերություններին: «Կարծում եք ԲՀԿ-ի հետ համագործակցությունն էականորեն չվնասե՞ց ՀԱԿ-ին, որը գուցեեւ կարող էր շատ ավելի մեծ ներկայացվածություն ունենալ ԱԺ-ում» հարցին Աբգարյանը պատասխանում է. - « Ես քաղաքական հետեւյալ տրամաբանությամբ եմ դիտարկում հարցը. եթե ազդեց, թող ազդեր, բայց համագործակցության քաղաքական անհրաժեշտությունը 50:50 է: Ազդեցության մասին վստահաբար չեմ կարող պնդել, բայց որ քաղաքական քայլ դա կարելի էր անել, անհրաժեշտության մասով չեմ կասկածում»: Թերթի հաջորդ դիտարկմանը` Կոնգրեսում այդ անհրաժեշտությունը եւ օգտակարությունը՝ ԲՀԿ-ի հետ գործակցելու, կարծես 100 տոկոս են գնահատում, որովհետեւ ողջունել են ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու փաստը եւ չեն բացառել հետագա համագործակցությունը, Աբգարյանը արձագանքում է. - «Ես մնում եմ նույն կարծիքին եւ կարծում եմ, որ հարկավոր է բավականին զգույշ լինել այդ հարաբերությունների մեջ եւ նախեւառաջ լուրջ քայլերի գնալուց առաջ այնտեղ ապահովագրել. պետք է երաշխիքային ինչ-որ բազա ստեղծվի միմյանց վստահելու համար՝ մինչեւ նախագահական ընտրությունները»:
Գնահատելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական վարքագիծը` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եթե մի կուսակցություն իր քաղաքական հեռանկարին վերաբերող հարցում, այսպես ասած, վճռորոշ կամ բեկումնային որոշում է կայացնում, ապա տրամաբանական է, որ այդ ուժը պետք է նաեւ պատրաստ լինի «դիմագրավելու» այն ամենին, ինչը ենթադրաբար սպասվում է իրեն: Այսինքն՝ որոշումն ընդունելու պահին պետք է նաեւ հստակ գիտակցի, թե իր կատարած քայլին ինչպիսի արձագանքներ են լինելու, իրեն ուղղված ինչպիսի հարցադրումներ են լինելու, իշխանական եւ ընդդիմադիր ճամբարները ներկայացնող ուժերն ու գործիչները ինչպես են գնահատելու իր ընդունած որոշումը: Եվ պետք է կարողանա իր համոզիչ կամ ոչ այնքան համոզիչ պատասխաններով բավարարել կամ չբավարարել հարցադրումների հեղինակների հետաքրքրասիրությունը: Մինչդեռ, պարզվեց, ԲՀԿ-ն պատրաստ չէ դրան: Ապացույցը` մեկ շաբաթ շարունակվող լռությունն է»:

Your browser doesn’t support HTML5