Հայաստանի ղեկավարությունը այցելեց Սարդարապատ

Հայաստանի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառումներին:

Նախագահը եւ Վեհափառը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ներկա գտնվեցին ժողովրդական տոնախմբությանն ու համերգին, այցելեցին Հայաստանի ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:


Հովհաննես Շողիկյան