Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը` Մոսկվայում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Մոսկվայում` հունիսի 18-19-ը:

Բաղդադում երեկ ավարտված բանակցություններից հետո միջազգային միջնորդները` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան առաջարկել են Իրանին քննարկել ուրանի 20 տոկոս հարստացման հնարավորությունը:

Իրանը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել եւ 5 կետանոց իր պահանջները առաջ քաշել, որոնք ներառում են նաեւ ուրանի հարստացման իր իրավունքի ընդունում: