Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ ՀՕԿ-ը առաջիկա լոնդոնյան օլիմպիական խաղերի գլխավոր խնդիրը համարում է Հայաստանի դիրքերը նախորդ օլիմպիադայի համեմատությամբ բարելավելը:
Նրա փոխանցմամբ, խոսքը ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճելու մասին է. - «Եթե անցյալ օլիմպիական խաղերում նվաճեցինք 6 բրոնզե մեդալ, այս տարի պետք է գույնը փոխենք»:
Վարկանիշային մրցաշարերը դեռեւս շարունակվում են: Ակնկալվում է, որ Հայաստանում Լոնդոնում կներկայացնեն մոտ 25 մարզիկներ:
«Օլիմպիական խաղերը դա այն մրցաշարն է, որտեղ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է», - ասաց Ռոստոմյանը` այդուհանդերձ, հավելելով. - «Սակայն, իմ կանխատեսմամբ, ովքեր ձեռք են բերել ուղեգրեր, շատ մոտ են մեդալներին»:
Հայաստանցի մարզիկների առաջին խումբը Լոնդոն կմեկնի հուլիսի 17-ին: ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրեց, որ ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի մարզիկները կենտրոնանան իրենց մրցելույթների վրա:
Հարցին, թե ինչու Հայաստանը չկարողացավ նախորդ օլիմպիադայի համեմատությամբ ավելացնել մեր մարզիկների ներկայությունը, Ռոստոմյանը պատասխանեց. - «Միայն քանակով չէ: Քանակը որակ երբեմն չի բերում: Այսօր իրականում բոլոր մարզիկները, ովքեր ձեռք են բերել որականիշ, ի վիճակի են հասնել բաղձալի արդյունքների»:
Անկախության հռչակումից հետո, հիշեցնենք, Հայաստանը ընդամենը մեկ ոսկե մեդալ է նվաճել` 1994 թվականին օլիմպիական չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ընբիշ Արմեն Նազարյանը:
Ընդհանուր առմամբ, անցած 20 տարիների ընթացքում հայաստանցի մարզիկները օլիմպիական 9 մեդալ են վաստակել` 1 ոսկե, 1 արծաթե եւ 7 բրոնզե:

Your browser doesn’t support HTML5