Քլինթոն. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը` մյուս գագաթնաժողովին»

Չիկագոյում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության ընդլայնումը կլինի մյուս գագաթնաժողովի ժամանակ:

Քլինթոնը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Բոսնիայի, Վրաստանի, Մակեդոնիայի եւ Մոնտենեգրոյի ներկայացուցիչների հետ: Այդ երկրները հավակնում են անդամակցել դաշինքին: