Հայաստանի լիբերալ կուսակցությունը եւս դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից
Your browser doesn’t support HTML5
«Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից` այլեւս աննպատակահարմար համարելով կաշկանդված մնալ ՀԱԿ-ի որոշումների եւ գործողությունների շրջանակներում: Կուսակցության նման որոշման համար հիմնական պատճառ է հանդիսանում ՀԱԿ-ի կողմից ԱԺ յոթ մանդատների ընդունումը», - նշված է կուսակցության հայտարարության մեջ: