Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» եւ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի լիբերալ կուսակցությունները որոշումներ են կայացրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին: ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող Արամ Սարգսյանը նաեւ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսին անդամակցությունը դադարեցնելու որոշումը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն այսօր ընդունեց միաձայն՝ տարածքային կազմակերպությունների ակտիվի հետ մեկ ժամից ավելի տեւած քննարկման արդյունքում:
Որպես որոշման հիմնավորում՝ կուսակցությունը վկայակոչում է ՀԱԿ-ի հետ ունեցած «սկզբունքային տարաձայնությունները»: Հայաստանի լիբերալ կուսակցությունն էլ իր որոշման մեջ նշում է, որ հիմնական պատճառը «ՀԱԿ-ի կողմից ԱԺ յոթ մանդատների ընդունումն» է:վ
«Կիսելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտության Հայ ազգային կոնգրեսի համոզմունքը՝ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական խնդիրների լուծման հարցում մենք ունենք ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ, որոնք, ցավոք, ժամանակի մեջ ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւ խորանում են», - նշված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ:
Կուսակցությունը նաեւ համագործակցության պատրաստակամություն է հայտնում «հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը»:
Թե կոնկրետ որոնք են սկզբունքային այն տարաձայնությունները, որոնց պատճառով կայացվեց ՀԱԿ-ին անդամակցությունը դադարեցնելու որոշումը՝ «Հանրապետություն» կուսակցությունն առայժմ պաշտոնապես չի մանրամասնում:
Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը խորհրդի այսօրվա ընդլայնված նիստից հետո հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ մեկնաբանություններով հանդես կգա առաջիկա օրերին: Ավելի վաղ նա հաստատել էր, որ տարաձայնությունների մի մասը եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու՝ ընդդիմադիր Կոնգրեսի պատրաստակամության շուրջ, բացի այդ, «Հանրապետությունն» առավելապես հակված է եղել մինչ հերթական ընտրությունները իշխանափոխություն իրականացնելու սցենարին:
Կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե առաջիկայում «Հանրապետությունը» հնարավո՞ր է համագործակցի քաղաքական այլ ուժերի հետ, ասաց. - «Ցանկացած իրավիճակում մենք կարող ենք համագործակցության նոր ֆորմատներ ձեւավորել, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց այս պահին մենք միանձնյա, առանց համաձայնեցնելու որեւէ քաղաքական ուժի հետ, որոշում ենք կայացնում դադարեցնել մեր անդամակցությունը Հայ ազգային կոնգրեսին»:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ հետագա համագործակցության մասին մամուլում շրջանառվող լուրերին, Զեյնալյանը տեղեկացրեց, որ այսօր նման հարց չեն քննարկել:
«Կրկնում եմ, մեր որոշումը որ կայացրել ենք, համաձայնեցված չի որեւէ քաղաքական ուժի հետ», - ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությունը առաջիկայում հանրահավաքային շարժում կսկսի, Զեյնալյանը խորհուրդ տվեց համբերել: Նա նաեւ ձեռնպահ մնաց պատասխանել 2013-ի նախագահական ընտրություններում Արամ Սարգսյանի առաջադրման հնարավորության վերաբերյալ հարցին:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից դուրս գալու՝ այսօր կայացված որոշմանը, կուսակցության ներկայացուցիչը փոխանցեց, որ որոշման ընդունման ժամանակ քննարկման մասնակիցները տարբեր տեսակետներ հայտնել են, բայց տարաձայնություններ չեն եղել: Կուսակցության քաղխորհրդի այլ անդամներ հրաժարվեցի որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ՝ ասելով, որ կխոսեն Արամ Սարգսյանից հետո:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ՀԱԿ-ի արձագանքին, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը միայն փոխանցեց, որ «Հանրապետություն» կուսակցությանը «բարի ճանապարհ է մաղթում»:
«Որեւէ լուրջ տարաձայնություններ չենք ունեցել, որեւէ լարվածություն երբեւէ չենք զգացել: Տարակարծություններ այս տարիներին Կոնգրեսի անդամ բոլոր կուսակցություններն են հայտնել տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, բայց այնպիսի տարաձայնություն, որ ֆորմալ ձեւակերպվեր, ներկայացվեր քաղխորհուրդ, որի պատճառով նրանք հայտարարեին Կոնգրեսի կազմում մնալու աննպատակահարմարության մասին, նման բան չի եղել», - հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ դա վերաբերում է նաեւ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության հարցին:
Հաջորդ հարցին, թե այդ դեպքում ո՞րն է համարում ՀԱԿ-ից դուրս գալու՝ «Հանրապետություն» կուսակցության որոշման պատճառը, Զուրաբյանը պատասխանեց. - «Ես գուշակ չեմ»:

Your browser doesn’t support HTML5