ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները եւ ամերիկյան համալսարանների հայ շրջանավարտներն ու ուսանողներն այսօր Երեւանում անցկացված EducationUSA կրթական ցուցահանդեսի ընթացքում ներկայացնում էին ԱՄՆ-ի 2 տասնյակից ավելի համալսարաններ եւ այնտեղ կրթություն ստանալու հնարավորությունները:
Ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով իր խոսքում հայտարարեց, որ ամերիկայն կրթությունն ունի մի շարք առավելություններ։
«Ուսանողները շատ լավ սովորում են անգլերեն։ Դա օգտակար է թե այնտեղ, թե այստեղ, եւ թե եվրոպական երկրներում: Ես կցանկանայի նշել նաեւ ամերիկյան կրթության բարձր որակը։ Այնտեղ կա բազմազանություն, ուսանողները բուհերում լսում են տարբեր տեսակետներ, ստանում ամբողջական կրթություն», - ասաց Ջոն Հեֆերնը։
«ԱՄՆ-ում ստացած կրթության առավելությունները բացահայտ են», - ասում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Շագաֆյանը: - «Միայն այն, որ աշխարհի լավագույն տասը բուհերի ցանկի մեծամասնությունը ամերիկյան համալսարաններն են, արդեն իսկ ամեն ինչ ասում է»:
Զառա Սարգսյանը, ով սովորել է Ֆլորիդայի կենտրոնական համալսարանում, այժմ բոլոր ցանկացողներին է ներկայացնում բուհի կրթական համակարգը, ֆակուլտետներն ու այնտեղ ընդունվելու հնարավորությունները:
Ինդիանա նահանգի համալսարանի ներկայացուցիչ Բրայան Բուքհարտը նշեց, որ համալսարանում սովորող հայերը շատ են, ինչը, նրա կարծիքով, կապված է Չիկագոյին շատ մոտ լինելու հետ:
ԱՄՆ-ում կրթություն ստացած Լուսինե Թովմասյանը լրագրող է։ Նրա համոզմամբ, Միացյալ Նահանգներում 1 տարվա ընթացքում ավելի շատ բան սովորեց, քան այստեղ 3-4 տարվա ընթացքում: Ճիշտ է՝ ԱՄՆ-ուն ուսանելը թանկ հաճույք է, սակայն կառավարության, միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերի շնորհիվ հայ ուսանողները կարողանում են անվճար կամ մասնակի վճարելով սովորել:

Your browser doesn’t support HTML5