Մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում եւ մարզերում «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակներում 60-ից ավելի թանգարաններ մինչեւ կեսգիշեր բաց եւ անվճար կլինեն բոլոր այցելուների համար:
Նշենք, որ այս միջոցառումը առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին Ֆրանսիայում, որտեղ թանգարանները գարնանային մի կիրակի օր բաց դռների օր հայտարարեցին` անվճար հրավիրելով այցելուներին թանգարաններ: Նախաձեռնությունը շուտով արժանացավ եվրոպական կառույցների եւ եվրոպական այլ երկրների ուշադրության առարկան եւ աստիճանաբար դարձավ եվրոպական սիրված տոներից մեկը: Հայաստանը 2005 թվականին է միացել այս եվրոպական ակցիային:
Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, եւ հենց այս օրը բոլոր թանգարանները գործում են անվճար եւ բաց դռների օր է: Իսկ մայիս 19-ին կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան:
Հինգշաբթի օրը մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսին մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը շեշտեց, որ տարեցտարի ավելանում է այն թանգարանների թիվը, որոնք միանում են այս ակցիային:

Your browser doesn’t support HTML5