Մեկնումից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպումներ է ունեցել որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ երեկվա հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Ինչպես Վարդան Օսկանյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, զրույցի ընթացքում ինքը հայտարարել է, որ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ բացատրել է, թե ինչու: Ընդ որում` հանդիպումը կայացել է դիտորդական առաքելության ղեկավարի խնդրանքով:
Զրույցի մանրամասների վերաբերյալ նախկին արտգործնախարարը չհամաձայնեց այսօր խոսել: Նա պատրաստակամություն է հայտնում մի քանի օրից վերահաստատել ավելի վաղ արտահայտած իր սկզբունքային դիրքորոշումը:
Ընտրություններից անմիջապես հետո էր Վարդան Օսկանյանը համոզմունք հայտնել, որ ընտրողների ցուցակը ուռճացված է մի քանի հարյուր հազարով, որ պարզ է, թե այդ ձայները ուր են գնացել, եւ եթե այդ քվեարկողների ուռճացված թվի չափով նվազեցվեն իշխող կուսակցության ստացած քվեները, ապա խորհրդարանում քաղաքական ուժերի բոլորովին այլ դասավորվածություն կլինի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մինչդեռ, դեռեւս պաշտոնական գնահատական չի տվել ընտրություններին: Կուսակցությունում հրաժարվեցին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք համակարծիք են նախկին արտգործնախարարի գնահատականներին, թե՞ սա Վարդան Օսկանյանի անձնական կարծիքն են համարում: ԲՀԿ-ից փոխանցեցին, որ այդ հարցի պատասխանը կտրվի ԲՀԿ-ի պաշտոնական դիրորոշման հրապարակումից հետո:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական ղեկավարը հանդիպել է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին, ինչպես նաեւ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին:
Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաքելության ղեկավարին ներկայացրել է այն «խայտառակ պատկերը», որ արձանագրել են ընտրությունների օրը, եւ ոչ միայն
Ռադմիլա Շեկերինսկային, այլ նաեւ միջազգային բոլոր դիվանագետներին տեղեկացրել է, որ մայիսի 6-ին ժողովրդի կամքը «բռնության է ենթարկվել»:
Նա նշել է, որ Հայաստանում կա ոչ թե 2.5 միլիոն, այլ մեկ միլիոն 800 հազար ընտրող, եւ այս պայմաններում ընտրություններին 1.5 միլիոնից ավելի մասնակցությունը «աբսուրդ է». - «Մեր գնահատականներով, մոտավորապես 800-900 հազար այն ընտրողներն են, որոնք օրինական կարգով եկել եւ քվեարկել են: Դա` լավագույն դեպքում: Մնացածը կա'մ բազմակի քվեարկողներն են, կա'մ էլ այն մարդիկ են, որոնք սպառնալիքների եւ ընտրակաշառքի ազդեցության ներքո ապօրինաբար բերվել են քվեարկության: Սա ընտրություն չէր»:
Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ այդ ընտրակեղծիքներն այնպես են արվել, որ դիտորդները չկարողանան կոնկրետ փաստեր արձանագրել: Եվ այդ խնդիրը եւս հանդիպման ժամանակ քննարկվել է:
«Ուստի պատահական չէ, որ ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած նախնական զեկույցում այդ խախտումների մասին խոսվել է դիվանագիտական լեզվով», - ընդգծեց ՀԱԿ համակարգողը` ուշադրություն հրավիրելով, որ դիտորդների այդ գնահատականներում արդեն «մեկ քայլ առաջ» կամ «եվրոպական չափանիշներին համապատասխան» ձեւակերպումներ չկան:
«Դա 2008 թվականի կեղծված նախագահական ընտրությունների դասն էր, որ այդ ձեւակերպումը հրապարակվել էր, իսկ հետո Հայաստանում տեղի ունեցավ Մարտի 1: Եվ հիմա դիտորդները աշխատում են շատ զգույշ լինել իրենց արտահայտությունների մեջ եւ չլեգիտիմացնել իշխանություններին իրենց անզգույշ ձեւակերպումներով», - եզրափակեց Զուրաբյանը:
Ազգային Ժողովի հանրապետական նախագահ Սամվել Նիկոյանը դիտորդական առաքելության ղեկավարի հետ օրերս կայացած հանդիպմանը խորհրդարանական ընտրությունները բնորոշել է մի քանի քայլ առաջ եւ դրական առումով նախորդներից շատ տարբերվող. - «Ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ, Ընտրական օրենսգրքին համապատասխան: Էական, կտրուկ բարելավում է տեղի ունեցել մեր ընտրական գործընթացներում»:
Նիկոյանը վկայակոչել է հանգիստ, մրցակցային մթնոլորտում անցկացված քարոզարշավը, ընտրությունները, հետընտրական լարվածության բացակայությունը, լրատվամիջոցներով հավասար լուսաբանումը, ազատ հավաքների անցկացումը:
Հակադարձելով զանգվածային ընտրակաշառքների մասին հայտարարություններին` Սամվել Նիկոյանը վկայակոչեց փաստերի բացակայությունը, ինչի հիման վրա միայն կարող էին քրեական գործեր հարուցվել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից տեղեկացանք, որ դիտորդական առաքելությունը Հայաստանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական եզրակացությունը կհրապարակի երկու ամսից:

Your browser doesn’t support HTML5