Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ «Հայ հնատիպ գիրքը Ամստերդամում» խորագրով 23 գրքերի ցուցադրություն, որը տեւեց ընդամենը 2 ժամ:
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ, հազվագյուտ եւ արխիվային գրականության բաժինը: Բաժնի վարիչ Տաթեւիկ Ղազումյանը պատմեց, թե ինչպես է հիմնադրվել առաջին հայ տպարանը. - «1660-ին Մատթեոս Ծառեցին, հաղթահարելով Հռոմում բազմաթիվ դժվարություններ, հասնում է Ամստերդամ, հիմնադրում է առաջին հայ տպարանը: Ծառեցին իր գործը հանձնում է Ավետիս Ղլիճենցուն: Դրանից հետո տպարան են հրավիրում Ոսկան Եւրեանցուն, որը ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն էր: Նա էլ կարողանում է տպարանը պահել մինչեւ 1669 թվականը»:
Ցուցադրված էր նաեւ առաջին հայ տպագիր քարտեզը, որը տպագրել է Ղուկաս Վանանդեցին 1695 թվականին:
Ամստերդամում հայ գրատպությունը սկսվել է 1660 թվականին եւ շարունակվել մինչեւ 1717 թվականը: Այդ ընթացքում գործել են 4 տպագրատներ, որոնցից մեկը Ոսկան Երեւանցու տպարանն էր, որտեղ էլ եւ առաջին անգամ լույս է տեսել Աստվածաշնչի հայերեն հրատարակությունը 1666 թվականին:
Ի՞նչ գրքեր է ընթերցում մեր ուսանողությունն այսօր: Ի՞նչ գրականության պակաս ունի եւ հաճախո՞ւմ է արդյոք գրադարաններ, թե՞ օգտվում համացանցից:
Երեւանի համալսարաններից մեկի մոտակայքում փորձեցինք զրուցել մի քանի երիտասարդների հետ, ովքեր կեսկատակ նշեցին, որ գրական աշխարհից տեղյակ չեն, չեն ընթերցում ու իրենց չի հուզում այդ ոլորտը: Նրանցից միայն Ռոբերտի հետ հաջողվեց զրուցել, ով ասաց, որ հիմնականում ընթերցում է համացանցում զետեղված գրականությունը, քանի որ, ըստ նրա՝ իրեն հուզող թեմայով գրականությունն է շատ քիչ, իսկ թարգմանված տարբերակներում տերմինների խնդիր կա. - «Թարգմանությունը դժվար կլինի կարդալ, որովհետեւ հայերեն լեզվով շատ անհասկանալի կլինեն տերմինները, հետեւաբար, ես կարծում եմ, որ անիմաստ կլինի: Եթե լինի, ես կնախնտրեմ հայ գրողին, բայց չկա»:

Your browser doesn’t support HTML5