«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է հունիսի 2-ին համագումար հրավիրել, տեղեկացնում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հայտարարությունում։
Հետընտրական Հայաստանի վերաբերյալ Հովհաննիսյանի հայտարարությունը տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը` հայտնելով, որ մամուլի հետ կուսակցության առաջնորդի նախապես հայտարարված հանդիպումը, որի ժամանակ էլ ներկայացվելու էր փաստաթուղթը, այսօր չի կայանա։
«Հանրությանը եւ զանգվածային լրատվամիջոցներին հուզող բոլոր հարցերին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի համագումարում ու դրանից հետո», - ասված է հաղորդագրությունում։
«Ժառանգության» առաջնորդի հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբեւէ: Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին եւ, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսեւորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի եւ ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ։ Եվս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, եւ եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը եւ օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաեւ հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի»։
«Ժառանգություն»-ը «սպասարկելու է քաղաքացու-ազգի շահերը` թե՛ ներկայիս դե ֆակտո ամոթի եւ թե՛ մոտ ապագայի դե յուրե արժանապատվության պայմաններում», հայտարարում է Հովհաննիսյանը։