Երեւանի պետական համալսարանի Թյուրքագիտության ամբիոնը լույս է ընծայել ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը:
Գրքի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը նշում է, որ 2008 թվականից դասավանդվել է ադրբեջաներեն լեզուն, բայց առանց դասագրքի ու մեծ խնդիրներով, իսկ այս տարվա սեպտեմբերից 3-րդ կուրսի ուսանողներն արդեն ադրբեջաներենն ուսումնասիրում են համապատասխան փորձաքննություն անցած ու բուհական դասագրքերի չափորոշիչներին համապատասխանող դասագրքով:
«Եթե ադրբեջաներեն իմացող մեկը կարդա, կհամոզվի, որ ոչ մի քաղաքական, ազգային կամ ռազմավարական ուղղվածություն չունի դասագիրքը: Պարզապես չեզոք տեքստեր են: Անգամ, դասագրքում ընդրգրկված են ադրբեջանական գրականությունից որոշ հատվածներ, որովհետեւ մենք ուսումնասիրում ենք նաեւ ադրբեջանագիտություն, եւ դա ենթադրում է ծանոթանալ նաեւ ադրբեջանական գրականությանը, ինչու ոչ նաեւ կենցաղին, պատմությանը», - նշում է Մովսիսյանը:
Դասագիրքը նախատեսված է թյուրքագիտության ամբիոնի եւ պատմության ֆակուլտետի ուսանողների համար:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով, այս լեզվի տիրապետումն ու ուսուցանումն ունի նաեւ կարեւոր գիտական եւ քաղաքական նշանակություն, եւ պատահական չէ, որ 2010 թվականին ամբիոնը կոչվեց Թյուրքագիտության ամբիոն` իր մեջ ներառելով ադրբեջանագիտությունը եւ միջինասիական թյուրքալեզու պետությունների ուսումնասիրությունը: Իսկ այժմ համալսարանն ինտենսիվ աշխատանքներ է տանում հենց այս ոլորտի զարգացման շուրջ:
Մելքոնյանն ավելացրեց, որ այսօր համալսարանում դասավանդվում են Ադրբեջանի պատմության հիմնահարցեր, ադրբեջանական գրականություն, ադրբեջաներեն լեզու. - «Մենք համագործակցում ենք ԳԱԱ-ի պատմության եւ արեւելագիտության ինստիտուտների եւ համալսարանի այլ ֆակուլտնետների հետ, ինքներս հրավիրում ենք տարբեր մասնագետների եւ մեր մասնագետներին էլ գործուղում ենք տարբեր ֆակուլտետներ»:
Անդրադառնալով Ադրբեջանում հայագիտության խնդրին` Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանն ավելի վաղ է սկսել հայագիտության ուղղությամբ աշխատանքներ ծավալել, այն էլ` մեծ ֆինանսական ռեսուրսներ ներդնելով, բայց քանի որ դրանք քաղաքականացված են, ուստի գիտական անաչառության եւ օբեկտիվության մասին, ըստ Մելքոնյանի, խոսելն ավելորդ է. - «Այնտեղ կա հայոց լեզվի, պատմության դասավանդում, սակայն այդ ամենը չունի ակադեմիական լուրջ մակարդակ, իսկ Հայաստանում թեկուզ ուշացումով, բայց ձեւավորվող այդ ուղղությունն ունի ավելի գիտական, ակադեմիական մակարդակ եւ սկզբունք, եւ մենք դրան վերաբերում ենք որպես գիտություն, ուսումնասիրում ենք հարեւան երկրի լեզուն, պատմությունը եւ գրականությունը: Եվ դրա ուսումնասիրության արդյունքները կարող են տեղավորվել ե'ւ քարոզչական, ե'ւ քաղաքական տարբեր հարթություններում»:
Մելքոնյանը նշում է, որ այս գործընթացների շուրջ չէին կարող չլիներ նաեւ ադրբեջանական կողմի արձագանքները. - «Ադրբեջանական արձագանքներն ինչպես գիտեք հիստերիկ եւ քոչվորական մտածելակերպը չթաքցնող արձագանքներ են: Ուղղակի դրանք մեզ համար այնքան էլ նշանակություն չունեն, քանի որ մենք իրականում զբաղվում ենք գիտությամբ, մենք ուսումնասիրում ենք ադրբեջաներեն լեզուն, պատմությունը»:

Your browser doesn’t support HTML5