Չորեքշաբթի` մայիսի 16-ին, մեկնարկում է Կաննի 65-րդ կինոփառատոնը: Շուրջ տաս օր աշխարհի ուշադրությունը սեւեռված կլինի այս փոքրիկ, մոտ 70 հազար բնակչություն ունեցող քաղաքի վրա:
Հայաստանը արդեն մի քանի տարի շարունակ մասնակցում է այդ կինոփառատոնին` սեփական արտադրության ֆիլմերը ներկայացնելով Կաննի կինոշուկայում: Այս տարի Կանն կմեկնի Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը` կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի գլխավորությամբ: Կինոկենտրոնի մամլո պատասխանատու Ռուզան Բագրատունին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինոկենտրոնի միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել:
«Արդեն չորրորդ տարին է Հայաստանը մասնակցում է Կաննի կինոշուկային: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի խումբը բազմամարդ է, այսինքն պարոն Գեւորգյանը որոշեց, որ Կանն կարող են մեկնել բոլոր այն անձինք, որոնք ունեն հետաքրքիր կինոնախագծեր, անավարտ ֆիլմեր, արտադրության մեջ կամ հետարտադրական փուլում գտնվող ֆիլմեր: Հիմա բավականին մեծ խումբ է գնում Կանն, նրանք կարող են իրենց ծրագրերը` արտադրական փուլում գտնվող եւ անավարտ ֆիլմերը ներկայացնել օտարերկրյա պրոդյուսերական եւ դիստրիբյուտորական ընկերություններին», - ասաց Բագրատունին:
Հայաստանի ներկայացուցիչները Կանն կմեկեն փառատոնի բացման օրը, հայկական տաղավարը բաց կլինի մայիսի 16-25-ը: