Մոսկվայում հազարավոր «զայրացած» մտավորականներ այսօր բողոքի խաղաղ երթ անցկացրեցին անցյալի երկու հանրահայտ ընդդիմադիր մտավորականների՝ երկու Ալեքսանդր Սերգեեւիչների արձանների միջեւ։
Կիրակի օրը՝ մայիսի 13-ին, մոսկվացի ցուցարարները քաղաքական զբոսանք կատարեցին Մոսկվայի կենտրոնով՝ անցնելով Պուշկինի արձանից մինչեւ Գրիբոեդովի արձանը։
Քաղաքական զբոսանքի գաղափարը որպես բողոք արտահայտելու միջոց առաջ է քաշել հայտնի ռուսաստանցի գրող Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլի)։ Այսօրվա միջոցառման աջակիցների եւ նախաձեռնողների շարքում են հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը, լրագրողներ Քսենիա Սոբչակը, Մարիաննա Մակսիմովսկայան եւ Տատյանա Լազարեւան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան, «Արդար Ռուսաստան» ֆրակցիայի պատգամավոր Գենադի Գուդկովը եւ ուրիշներ։
Երթին հետեւում էին համեմատաբար փոքր թվով ոստիկաններ, որոնք հարգալից էին ցուցարարների նկատմամբ եւ անգամ կանգնեցրեցին ավտոմեքենաների երթեւեկությունը՝ ցուցարարներին թույլ տալով անցնել առանց խոչընդոտների։
Նշենք, որ ոստիկանության գնահատմամբ քաղաքական զբոսանքի մասնակիցների թիվը հասնում էր 2 հազարի, մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ բողոքի ակցիային 10-ից 20 հազար մարդ էր մասնակցում։
Երթի մասնակիցները քաղաքականությունից քիչ էին խոսում, քաղաքական կոչեր ու պահանջներ չէին հնչեցնում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բողոքի ցույցեր անցկացրեցին, որոնք մայիսի 6-ին հանգեցրեցին Մոսկվայում ոստիկանության հետ լուրջ բախումների։ Դրան հակառակ՝ այսօրվա հավաքը անցավ առանց միջադեպերի, չկար անգամ օդերեւութաբանների կանխագուշակած անձրեւը, եւ ցուցարարները ընդդիմության խորհրդանիշը համարվող սպիտակ ժապավեններ էին կապել իրենց փակ անձրեւանոցների վրա։