Արմին Վեգների մասին Տիգրան Խզմալյանի ֆիլմը այժմ թարգմանվում է թուրքերեն։
2004 թվականին ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նախաձեռնեց «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմի ստեղծման աշխատանքները: Ֆիլմը գերմանացի սպա Արմին Վեգների մասին է, ով հեղինակն է Հայոց ցեղասպանության մասին պատմող, ցեղասպանության լուռ վկաները հանդիսացող գրեթե բոլոր հայտնի լուսանկարների։
Վեգները գերմանական բանակի 37-ամյա բուժաշխատող էր, ով մեկնում էր
ծառայության Բեռլին - Բաղդադ նախագծվող երկաթուղու հենց այն ճամբարները, որոնք գերմանացիների պատկերացմամբ պետք է դառնային հայ աշխատուժի ժամանակավոր բնակավայրեր, իսկ թուրք կառավարության համար դարձան ցեղասպանության վայրը: Նրա զինվորական պայուսակում զգեստից ու դեղորայքից բացի պահվում էր լուսանկարչական սարք, որը նրան դարձրեց պատմական վկա:
Խզմալյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ ֆիլմը հավաքված է հենց այդ լուսանկարների ու նամակների հիման վրա: Սցենարը գրել ու կարդացել է ինքը, մոնտաժել է կրկին սեփական ձեռքերով: Սկզբում ֆիլմը նկարահանվել է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:
Նպատակ կար կինոնկարը հանդիսատեսի դատին հանձնել 2005 թվականին` Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ: Սակայն, Խզմալյանի խոսքով, ֆիլմը մեծ հետաքրքրության չարժանացավ. - «Ես ֆիլմն առաջարկեցի արտաքին գործերի նախարարությանը, որովհետեւ ինձ թվաց, որ դա շատ կարեւոր դեր պետք է խաղա, քանի որ դա գերմանացու աչքերով եւ գերմանացու շրթունքներով ասված պատմություն է, բայց մեծ հետաքրքրության չարժանացավ»:
Թե ինչու էր արտգործնախարարությունը անտեսել ֆիլմը` արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց. - «Չգիտեմ ինչ է եղել, սուտ չեմ կարող խոսել, բայց ասեմ, որ արտաքին գործերի նախարարությունը ֆիլմերի մասին կարծիք հայտնող կազմակերպություն չէ։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Խզմալյանի ֆիլմին, ապա բոլորովին վերջերս պարոն Խզմալյանի` Ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Նիդերլանդներում` [Հայաստանի] դեսպանության աջակցությամբ, եւ մեր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ ներկա է եղել ցուցադրությանը»:
Խզմալյանը նշում է, որ ֆիլմը չցուցադրվեց նաեւ հայկական որոշ հեռուստաալիքներով, իսկ պատճառը մեկնաբանում է այս կերպ. - «Կարծում եմ, պատճառն այն է, որ ֆիլմը նկարել եմ ես, որովհետեւ դրա հետ մեկտեղ չեն ցուցադրվել իմ մյուս ֆիլմերը: Խնդիրն այն է, որ Հայաստանում փորձում են բուծել նոր մարդու տեսակ, որը նոր է Հայաստանի համար` դա ստրկամիտ, ընչաքաղց, անտարբեր եւ հարմարվող էակ է, որը կուտի այն, ինչ կտան, կդիտի այն, ինչ կցուցադրեն, իսկ մենք դա չենք հանդուրժի, եւ իմ ֆիլմերը մարդկանց մեջ առաջացնում են եւ միտք եւ խիղճ»:
«Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմն արդեն թարգմանվել է մոտ 8 լեզուներով: Խզմալյանի խոսքով` պարսկերեն թարգմանությունն ու Իրանում նախատեսվող ցուցադրությունը չվրիպեց թուրքական մամուլի ուշադրությունից:
Այժմ ֆիլմը թարգմանվում է թուրքերեն եւ թե ինչ ճակատագիր կունենա թարգմանությունից հետո` ցույց կտա ժամանակը:
Այս տարի ապրիլի 24-ին Խզմալյանը կազմակերպեց ֆիլմի ցուցադրություն YouTube-ով, որպեսզի այն հասանելի լինի աշխարհի բոլոր ծայրերում գտնվող հայությանը:

Your browser doesn’t support HTML5