Դալլաքյանը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունները թիվ 30 ընտրատարածքում

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը երկու դիմում է ստացել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վիկտոր Դալլաքյանից։

Դիմումներից մեկով Դալլաքյանը պահանջում է նույն ընտրատարածքում առաջադրված անկուսակցական Էդմոն Մարուքյանի թեկնածությունը անվավեր ճանաչել, մյուսով էլ` անվավեր ճանաչել մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։

Մայիսի 6-ի ընտրությունների նախնական արդյունքներով` Լոռու մարզկենտրոն Վանաձորի մի մասը ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում հաղթել է Էդմոն Մարուքյանը։


Նարե Ստեփանյան, Վանաձոր