Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Չնայած ընդդիմադիր բոլոր ուժերի հայտարարություններին ու պնդումներին, որ այս ընտրություններում «ընտրակաշառքը հասել է ահռելի մասշտաբների», որ «զանգվածային ընտրակաշառքի հաշվին է ապահովվել իշխող կուսակցության հաղթանակը», ընտրակաշառքի փաստի առիթով ՀՔԾ-ում քննվում է ընդամենը 2 քրեական գործ: Երկուսն էլ վերաբերում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին գումար բաժանելու մասին հաղորդումներին: Մի դեպքում քաղաքացին է ինքնակամ հաղորդում ներկայացրել իր ընտանիքին ընտրակաշառք տալու մասին, մյուս դեպքում օպերատիվ տվյալների իրացման արդյունքում է հաղորդումը ստացվել:
Իսկ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տարաբնույթ ահազանգերի հիման վրա այսօրվա դրությամբ հարուցվել է 8 քրեական գործ:
Հիշեցնենք` այս ընտրություններից առաջ դատախազությունը պաշտոնապես երաշխավորել էր ընտրակաշառք ստացած այն անձանց անվտանգությունը, ովքեր կամովին կներկայանային իրավապահ մարմիններին եւ կտեղեկացնեին դրա մասին:
Դատախազությունը եւ ոստիկանությունը առայժմ լռում են, թե քանի քաղաքացի է ընտրություններից առաջ եւ ընտրության օրը ինքնակամ ներկայացել իրավապահ մարմիններին եւ տեղեկացրել իրեն ընտրակաշառք տալու մասին: Բայց փաստ է, որ քրեական գործ հարուցված է ընդամենը նման մեկ քաղաքացու հաղորդման հիման վրա, այն էլ` ԲՀԿ-ի դեմ: Իսկ ընտրակաշառքի մասին տարբեր լրատվամիջոցների հրապարակումների, քվեարկության օրը պատգամավորության թեկնածուներից կամ նրանց աջակիցներից ստացած երկու տասնյակ հաղորդումների առնչությամբ դեռեւս նյութեր են նախապատրաստվում եւ քրեական գործեր հարուցված չեն:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, ում կարծիքով իրենց ձայնը այս ընտրություններում վաճառել են 100 հազարավոր քաղաքացիներ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես արձագանքեց իրավապահ ու քննչական մարմինների գործողություններին. - «Վերջին գոնե մեկ շաբաթվա մեջ ամենատարածված հանցանքը ընտրակաշառքն էր, եւ իրավապահ մարմինների խնդիրը եղել է ոչ թե բացահայտումը, այլ կաշառատվության մասսայական դեպքերի կոծկումը: Հնարավոր չէ, որ մի քանի 100 հազար մարդ կաշառք ստանա, մի քանի տասնյակն էլ դրանք բաժանի, մինչ դա էլ մարդիկ ցուցակագրվեն, պայմանավորվեն, եւ այդ փաստերը չբացահայտվեն»:
Ջհանգիրյանը իրավապահ ու քննչական համակարգից մեծ ակնկալիքներ չուներ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին լուրջ ընթացք տալու առումով:
«Ո՞ւր է այդ ընթացքը, անցել են այդ օրերը, մի ամիս է բաժանումները, ցուցակագրումները գնում են, բա ո՞ւր են: Վստահ եմ, որ հիմա հինգ օր է անցել, կանցնի եւս հինգ օր եւ բացի 1-2 դեպքերից որեւէ բան ընթացք չի ստանա, որովհետեւ այդ ընտրակաշառքը, քաղաքացիների ահաբեկումը, այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելը պարտադրելը եւ այլն, այս իշխանության վերարտադրման հիմնական միջոցն է», - կարծում է Ջհանգիրյանը:
Ոչ Ջհանգիրյանը, ոչ «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում չեն զարմանում, որ ընտրակաշառք ստացած քաղաքացիները կամովին չեն ներկայանում իրավապահներին: Բախշյանը, ով ընտրության օրը միայն ընտրակաշառքի մասին առնվազն երեք ահազանգ ներկայացրել է, փաստեց, որ կաշառատուներին հայտնաբերելու փոխարեն հաղորդում ներկայացնողներին են անընդհատ հարցաքննում: Հետեւաբար, նրա կարծիքով, դժվար է հավատալ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու մասին հայտարարություններին:
«Մարդիկ չեն վստահում, չեն հավատում իրենց, որովհետեւ այդ մարդիկ, ովքեր խոստանում են դրա դեմ պայքարել, իրենք հայտնի կեղծարարներն են, հիմնադիրներն են: Ո՞ւմ աչքին են թոզ փչում, Եվրոպայի՞… նրանք էլ շատ սիրով այդ թոզը ընդունեցին, հայտարարեցին, որ ամեն ինչ լավ է: Իշխանությունների ողջ ռազմավարությունը դրա վրա է հիմնված` հասարակությանը պահել այնպիսի ընչաքաղց վիճակում, որ իր ձայնը չարժեվորի, ուզածդ ժամանակ առնի-ծախի ամեն ինչ», - ասաց Բախշյանը:

Your browser doesn’t support HTML5