Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել Երեւանում գտնվող թուրք լրագրողներին:
Ըստ «Զաման»-ի հրապարակման՝ Օսկանյանը հայտարարել է, որ հայ - թուրքական արձանագրությունները «մեռած են», եւ որ Թուրքիայի քաղաքականությունը իր համար պարզ է եղել` «Թուրքիան չի բացի հայ - թուրքական սահմանը, մինչեւ չկարգավորվի Ղարաբաղի հակամարտությունը»:
«Հայաստանի կառավարությունը ցանկանում է նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես դա անել: Արձանագրությունների ամբողջ գործընթացը յուրաքանչյուրին պարզորոշ ցույց տվեց, որ այդ ճանապարհին խոչընդոտներ կան: Հարցն այն է, որ երկու կողմերը պետք է հաղթահարեն այդ խոչընդոտները: Հիմնական արգելքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, կամ ինչ-որ ձեւով լուծված չէ, ես իսկապես չեմ տեսնում, թե մենք ինչպես կարող ենք առաջ գնալ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասել է Հայաստանի նախկին արտգործնախարարը` նշելով, որ արգելքների հաղթահարումը կախված է ոչ միայն Հայաստանից, այլեւ Ադրբեջանից:
«Մեր երկկողմ հարաբերությունները պատանդ են Թուրքիայի` Ադրբեջանի հետ հարաբերություններից», - ասել նա` հավելելով, որ իր համար շատ պարզ է. - «Սահմանը չի բացվի, մինչեւ չլուծվի Ղարաբաղի խնդիրը»:
Օսկանյանը, ասելով, որ քննադատաբար է վերաբերվում հայ - թուրքական արձանագրությունների գործընթացում հայկական կողմի դիրքորոշմանը, պարզաբանել է. - «Հայաստանի ներկայիս վարչակազմը չի ցանկանում լսել: Նրանք ասում են, թե հնարավոր է, որ Թուրքիան մեր երկկողմ հարաբերությունները չկապի Ղարաբաղի խնդրի հետ: Բայց, ի վերջո, նրանք համոզվեցին, որ դա այդպես չէ»:
Արդյոք հույս կա՞ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` այս հարցին Օսկանյանը պատասխանել է, որ ինքը անհույս չէ, բայց դա հեշտ չի լինի. - «Ղարաբաղի հակամարտությունը արդեն 20 տարի շարունակվում է եւ այն չի լուծվի, մինչեւ Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ինչին ես շատ կասկածում եմ, քանի որ 20 տարիների ընթացքում դա չի արվել: Բանակցությունները շարունակվում են, բայց որքան հասկանում եմ՝ այն մտել է փակուղի: Հայաստանի այս խորհրդարանական ընտրություններից հետո չգիտեմ, թե արդյոք գործընթացը կվերակենդանանա»:
Պատասխանելով 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցին` Օսկանյանը ասել է, թե դա կնշանակի ցեղասպանության ամբողջ խնդիրը նորից դնել ուսումնասիրութան, ինչը միջազգային եւ հայ գիտնականներն արդեն արել են՝ եզրահանգելով, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է:
Նա հայտարարել է, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը «հայկական կողմը երբեք չի ընդունի», նշելով, որ «Թուրքիայի վարչապետի այդ պահանջը ռեալ չէ»: «Մենք առաջարկում ենք, որ Թուրքիան բացի սահմանը առանց նախապայմանների: Մենք կնորմալացնենք մեր հարաբերությունները, այնուհետեւ կառավարությունների մակարդակով կարող ենք լուծել կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած խնդիրները: Սակայն ցեղասպանության հարցով հատուկ հանձնաժողով ձեւավորելը հայկական կողմի համար անընդունելի է, իմ կարծիքով, բոլոր վարչակազմերի օրոք», - շեշտադրել է Հայաստանի նախկին արտգործնախարարը:
Հարցազրույցում նա անդրադարձել է նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին` նշելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ավելացրել է խորհրդարանում իր ունեցած մանդատները, եւ հավելելով, որ եթե չլինեին ակհայտ խախտումները, կարող էին ավելի լավ արդյունք ունենալ:
Օսկանյանը ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը չի առաջադրվի: