Պուտինը ԱՄՆ` Մեծ ութնյակի գագաթնաժողովին չի մեկնի

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղափոխվել է եւ կկայանա հունիսի 18-19-ը` Մեքսիկայում անցկացվելիք Քսանյակի խմբի հանդիպման շրջանակներում:

Օբամայի հետ հեռախոսազրույցում Պուտինը տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել ԱՄՆ-ում այս ամիս կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովին. նրա փոխարեն ԱՄՆ կմեկնի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Օբաման զանգահարել էր Պուտինին եւ շնորհավորել Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: