«Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները էական տեղաշարժ արձանագրեցին ընտրական գործընթացում», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով նաեւ տեղեկություններ ստացված դիմում-բողոքների մասին:
«Վստահաբար կարող ենք արձանագրել, որ երբեւէ ընտրական գործընթացը այնքան թափանցիկ, այնքան հրապարակային, այնքան տեսանելի ու այնքան վերահսկելի չի եղել, որքան այս անգամ», - հավելեց նա:
Թեեւ թերություններ, խախտումներ կային, բայց դրանք, Մուկուչյանի համոզմամբ, ընտրությունների վրա ազդեցություն չունեցան. - «Այդ ընդհանուր դեպքերը, համենայն դեպս ես համոզված եմ, որ որեւէ ազդեցություն չեն ունեցել ընդհանուր ընտրական գործընթացի վրա»:
Գնահատելով ընտրություններից հետո միջազգային դիտորդների հրապարակած նախնական զեկույցը` ԿԸՀ նախագահն ասաց, թե շեշտադրումներն իր համար պարզ չեն եղել. - «Ձեւակերպումներով է ընկալված, որ շատ բարդ է ընկալել, թե իրականում դրակա՞նն է ամրագրվում, թե՞ բացասականը»: Դիտորդները զեկույցում համադրել էին ընտրական գործընթացներում արձանագրված դրական եւ բացասական երեւույթները, սակայն գնահատական չէին հնչեցրել` ժողովրդավարական չափանիշներին այդ ընտրությունները համապատասխանե՞լ են, թե՞ ոչ:
Դիտորդները մի քանի կարեւոր հարցեր էին առանձնացրել: Մասնավորապես` ԿԸՀ-ի ուշադրությունը հրավիրել էին Ընտրական օրենսգրքի մի շարք պահանջների չկատարման, վախի մթնոլորտի ձեւավորման, ճնշումների, անհարկի միջամտությունների, անհավասար պայմանների, նվերների, վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի վրա եւ խորհուրդ էին տվել անդրադառնալ դրանց:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ դիտորդների որոշ դիտարկումների հետ համաձայն չէ, մյուսներն ընդունում է եւ գտնում է, որ ընտրական համակարգը ունի կատարելագործման կարիք. - «Կան ընթացակարգեր, որոնք, ես կարծում եմ, որոշակի առումով պետք է մտածել դրանց հստակեցման ուղղությամբ, որպեսզի ավելի պարզ լինեն»:
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նաեւ տեղեկություններ ստացված դիմում-բողոքների մասին: Ընտրատարածքային 41 հանձնաժողովները 40 տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու դիմումներ են ստացել` 17-ը համամասնական տեղերի, 33-ը` մեծամասնականի համար. - «Մի շարք ընտրատարածքներում արդեն կան ավարտված գործընթացներ` կապված տեղամասերի վերահաշվարկի հետ: Մինչ այժմ իրականացված ստուգումների արդյունքում որեւէ էական խախտում կամ էական շեղում նախապես ներկայացված թվերից արձանագրված չէ»:
Նրա գնահատմամբ` այդ դիմում-բողոքները չնչին տոկոս են կազմում, քանի որ ձայների հաշվարկի գործընթացը թափանցիկ է իրականացվել:
Անվավեր քվեաթերթիկները թիվը հանձնաժողովի նախագահը ողջամիտ է համարում. - «Եթե մենք տեղամասերի թվի վրա ենք բաժանում անվավեր քվեաթերթիկների թիվը, ստացվում է շատ ողջամիտ մեծություն»:
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե որոշ մարզերում քվեարկության օրը հարյուր տոկոսանոց մասնակցություն է արձանագրվել, Մուկուչյանը ասաց, թե այդպիսի մասնակցություն եղել է քրեակատարողական հիմնարկներում բացված տեղամասերում եւ Վայքի մեկ գյուղում:
Հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն 6 քաղաքական ուժեր` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը եւ «Օրինաց երկիր»-ը:
ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը:

Your browser doesn’t support HTML5