Մայիսի 6-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարություն է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի քան 450. 000 մարդ», - նշել է Ծառուկյանը՝ հավելելով․ - «Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները»:
ԲՀԿ առաջնորդը նաեւ ասել է․ - «Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին: Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարեւոր գործ` քան մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլեւս իմ կյանքի հիմնական նպատակն է»:
Գագիկ Ծառուկյանը նաեւ վստահեցրել է, որ իր հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են թիմակիցների հետ խորհրդակցելուց եւ քննարկելուց հետո, իսկ քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ եւ ժողովրդի կողմից ընդունելի: