Այս տարի ՏՀՏ ոլորտում անցկացվող «Երեւակայության գավաթ Հայաստան-2012» մրցույթում հաղթեց մի նախագիծ, որը իրենից ներկայացնում էր ջրի մաքրությունը ստուգող սարք, որը գործում է բջջային հեռախոսի հետ համադրության միջոցով:
Նախագծի հեղինակներ Ժենյան, Նարինեն, Արշավիրը եւ Նարեկը նշեցին, որ այսպիսի համադրությամբ սարք դեռ գոյություն չունի աշխարհում:
«Այնքան մխրճված էինք մեր աշխատանքի մեջ ու այնքան խորացել էինք մեր սարքի մեջ, որ չէինք էլ մտածում հաղթանակի մասին», - նշեց հաղթած թիմի անդամ Ժենյան:
«Իհարկե անակնկալ էր, բայց ես հավատում էի մեր թիմի հաղթանակին», - ասաց Նարեկը:
«Սարք է, որը մտցնում են ջրի մեջ, կամ պահում են ջրի տակ, այն չափում է որոշակի ցուցանիշներ, փոխանցելու է հեռախոսին, որտեղ կկատարվի ծրագրային մշակում, ու ըստ դրա կտրվի պատասխան, թե արդյոք այդ ջուրը խմելու է: Սարքը փոքր է լինելու, որը հնարավորություն կտա հեռախոսի վրայից չհանել այն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց թիմի անդամներից Արշավիրը:
Հետագայում տվյալները գրանցվելու են նաեւ բազայում, որպեսզի այն մարդիկ, ովքեր չունեն այդ սարքը կարողանան ջրի մաքրության մասին ինֆորմացիա ստանալ այդտեղից: Թիմը հաշվել էր նաեւ սարքի արժեքը եւ շուկայում դրա իրացման պոտենցիալը. ինքնարժեքը 55 դոլար էր, վաճառելու էին 65-ով, որը հնարավորություն կտար նախնական 300 սարք վաճառելու դեպքում ստացված շահույթով 40 սարք ավելի արտադրել:
Սա սարքի բիզնես պոտենցիալն էր, որի իրականանալիությունը եւս բարձր է գնահատվել ժյուրիի կողմից: Իսկ թիրախային շուկան, թիմի անդամ Նարեկի խոսքով, ԱՄՆ-ը եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներն են, քանի որ այդտեղ ջրի ստուգման չափանիշները բավականին խիստ են եւ դրանք ստուգվում են ամեն տարի:
«Բացի այդ, այդ երկրների բնակիչները շատ են ճամփորդում հատկապես Աֆրիկայում, որտեղ ջրի որակի հետ կապված լուրջ խնդիրներ կան, եւ մեր կարծիքով այդ մարդիկ կցանկանան այդ սարքերը ունենալ իրենց հետ», - ասաց նա:
Նախորդ տարի Հայաստանը «Երեւակայության գավաթի» համաշխարհային մրցույթին ներկայացրած Արման Աթոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ լավագույնների շարքում չէինք, որովհետեւ «մենք լավ պատկերացում չունեինք դրսի ֆորմատի մասին: Այնտեղ անհրաժեշտ էր ռեալ ծրագիրը ցույց տալ, իսկ մենք գիտեինք, թե ցուցադրական մոդելը բավարար է»:
Իսկ այս տարվա հաղթող թիմի մասնակիցները նշեցին, որ իրենց նախագիծը ռեալ է, ինչպես նաեւ համապատասխանում է մրցույթի բոլոր չափանիշներին եւ ամռանը Սիդնեյում կայանալիք համաշխարհային եզրափակչում լավագույնների մեջ ընդգրկվելու իրենց հնարավորությունները եւս բարձր են:
«Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանի խոսքով, դժվարությամբ են կայացրել հենց այս նախագծին հաղթանակը շնորհելու որոշումը. - «Շատ երկար ժյուրին վիճեց: Այս թիմը շատ մոտ էր պայքարում մյուս թիմի հետ, ովքեր ներկայացնում էին կեղծված ապրանքների դեմ պայքարելու համակարգ, եւ միայն թվանշանները համադրելուց հետո պարզ դարձավ, որ հաղթել է այս թիմը»:
Հյուսյանի եւ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչության ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանի խոսքով, հենց այս նախագծին հաղթանակը շնորհելու հիմնական պատճառն այն էր, որ սա ավելի հեռանկարային ծրագիր է:
Մասնագետների խոսքով, այս տարի նպատակը լավագույն 10-12 թիմերի մեջ ընդգրկվելն է, ոչ թե պարտադիր հաղթելը, քանի որ դա կնշանակի լուրջ ներդրումներ եւ ծրագրերն իրականացնելու հնարավորություններ:

Your browser doesn’t support HTML5