Եվրոպական միությունն արձագանքել է Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
Եվրոպական միությունը ուշադրությամբ վերլուծում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները եւ ողջունում միջազգային դիտորդական առաքելության հրապարակած նախնական գնահատականը եւ եզրակացությունները։ «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Ջոզվյակին տված հարցազրույցում այդ մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը։
Ռիկարդ Ջոզվյակ. - Դեռ նախքան ընտրությունները Եվրամիությունը ասել է, որ դրանք պետք է լինեն առավել ազատը Հայաստանում երբեւէ անցկացվածների համեմատությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ընտրությունները։
Մայա Կոչիյանչիչ. - Մենք ողջունում ենք խորհրդարանական առավել թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու հարցում Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը։ Այնուամենայնիվ, ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք հարկ է լուծել ընտրությունները միջազգայնորեն ճանաչված դեմոկրատական չափանիշներին ամբողջովին հասցնելու համար։
Եվ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` առաջնահերթություն համարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների արձանագրած թերացումները մինչեւ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները վերացնելը։
Միաժամանակ, մենք ողջունում ենք Ազգային ժողովում քաղաքական վեց ուժերի ներկայացված լինելու փաստը։ Մենք դա համարում ենք դրական զարգացում Հայաստանում բազմակարծության դեմոկրատական քաղաքական մշակույթի հաստատման համար։
Մենք քաղաքական ուժերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ապօրինի գործողություններից եւ հետապնդել քաղաքական երկխոսության նպատակը։ Իշխանությունների եւ ընդդիմության կառուցողական երկխոսությունը չափազանց կարեւոր է երկրում կայունության եւ խաղաղության հաստատման համար։
Ռիկարդ Ջոզվյակ. - Ի՞նչ է սա նշանակում Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների համար։ Մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ Եվրամիության առեւտրի ազատականացման հարցով բանակցությունների կշարունակվե՞ն։
Մայա Կոչիյանչիչ. - Կարծում եմ, հարաբերությունները Հայաստանի հետ կշարունակվեն ըստ ծրագրված օրակարգի։
Կոչիյանչիչը այս հարցազրույցում, ըստ էության, ներկայացրել է հայաստանյան ընտրությունների վերաբերյալ Քեթրին Էշթոնի եւ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարության դրույթները։ Այդ փաստաթուղթը Եվրամիության մամուլի ծառայությունը տարածեց երեքշաբթի օրը ավելի ուշ։