Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լեցուն փուչիկների բոցավառման հետեւանքով հոսպիտալացված 154 քաղաքացիներից 75-ը, մայիսի 7-ին, ժամը 17։30-ի դրությամբ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում։ Նրանցից 15-ը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։
«Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - նաեւ ասաց Քրմոյանը՝ հավելելով, որ մինչ օրս դուրս է գրվել 79 մարդ։
Հիշեցնենք, մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ են ստացել։
Նարինե Ղալեչյան