Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կեսգիշերին մոտ հանդես եկավ հայտարարությամբ։
Հիշեցնելով, որ քվեարկության օրվա ընթացքում արդեն իսկ իր կողմից հրապարակվել են ընտրական գործընթացում տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ երկու հայտարարություններ, միասնական շտաբը նշում է. - «Ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ»։
Երեք քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ձեւավորած միասնական շտաբը նաեւ անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման եւ վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ։
Հայտարարության տեքստը ընթերցելուց հետո Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հավելեց. - «Այս առումով, բնականաբար, ամեն մի շտաբ իր ինքնուրույն հավաքագրումը, հաշվարկը կկատարի բոլոր տեղամասերից ստացված արդյունքների մասով, եւ այս պահին մեր շտաբերը այդ գործընթացի մեջ են, դրա համար այս հայտարարությունը նախնական է, եւ մյուս քայլերը, մյուս հայտարարությունները, գնահատականները մենք կտանք, արդեն երբ կունենանք ավելի լիարժեք պատկերը»։
«Այսինքն, միասնական շտաբը մտածում է միայն բողոքարկման գործընթացի եւ համատեղ հայտարարությունների հետ կապված` ճի՞շտ ենք ձեզ հասկանում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ռուստամյանը պատասխանեց. - «Չէ, ես ասացի, որ մենք նախ պետք է համադրենք բոլոր մեր ունեցած տվյալները տեղամասերից։ Հիմա դրանով ենք զբաղված, եւ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Մենք մեր մեջ` ամեն մեկը առանձին, կուսակցություններն իրենց մեջ իրենց գնահատումներն ու ամփոփումը կանեն, հետո մեր մոտեցումները կհամադրենք եւ կտեսնենք` ինչ եզրակացության կգանք միասին»։
Ինչ վերաբերում է հնարավոր փողոցային ակցիաներին` Արմեն Ռուստամյանը ասաց. - «Դրա մասին դեռ չենք կարող խոսել, բայց կտեսնենք` դա կախված է հենց էդ ամփոփումից»։
Ռուստամյանից բացի, լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վարդան Օսկանյանը։
Սպասվում է, որ այսօր օրվա ընթացքում միասնական շտաբը կրկին հավաքվելու է` հայտարարությամբ հանդես գալու կամ իր հետագա քայլերը հանրությանը ներկայացնելու համար։