ԿԸՀ-ի նախնական տվյալները` ժամը 9-ի դրությամբ

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, Երեւան, 6-ը մայիսի, 2012թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին` ժամը 9-ի դրությամբ նախնական տվյալներով, համամասնական ընտրակարգով պայքարող կուսակցությունների ձայները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Ամենաշատ ձայները, ըստ պաշտոնական նախնական տվյալների, ստացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)` ձայների ընդհանուր թվի 44.35 տոկոսը։ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) ստացել է ձայների ընդհանուր թվի 30.26 տոկոսը: Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նախնական տվյալներով, բավական մոտ է խորհրդարան անցնելու համար դաշինքի դեպքում պարտադիր 7 տոկոսի շեմը հաղթահարելուն` 6.99 տոկոս: «Ժառանգություն»-ը ստացել է ձայների 5.70 տոկոսը: Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հավաքած ձայները կազմում են 5.67 տոկոս: «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ) ստացել է ձայների 5.41 տոկոսը:

Խորհրդարան անցնելու համար կուսակցությունների դեպքում անհրաժեշտ 5 տոկոսի շեմ չեն հաղթահարել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)` 1.06 տոկոս, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ)` 0.36 տոկոս, եւ «Միավորված հայեր»-ը` 0.20 տոկոս:

Այս տվյալները նախնական են, Կենտրոնական ընտրական հանձնաժողղովը առաժմ մշակել է 1765 տեղամասի արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր տեղամասերից ստացված նախնական տվյալները պետք է ամփոփի այսօր, մինչեւ ժամը 20-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեծամասնական ընտրակարգով ընտրությունների վերաբերյալ տվյալները կամփոփի համամասնական ընտրակարգով ստացված տվյալների մշակումից հետո: