Սերժ Սարգսյան. «Քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար»

Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Այսօր կեսօրին մոտ Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը տիկնոջ եւ դստեր հետ քվեարկեց 9/11 ընտրատեղամասում։

Քվեարկելուց հետո նախագահը ասաց. - «Բնականաբար, քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար, իսկ թե ինչ էի մտածում քվեարկության ժամանակ` պարզ է` ուզում եմ ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը, ե՛ւ մյուս օրը ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ամեն ինչը ըստ մեր օրենքների ընթանա, եւ կարծում եմ` առաջընթացի գրավականը հենց դրա մեջ է»։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր լրատվամիջոցներին այս ընթացքում քաղաքական ուժերին լավ հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի իրենք իրենց ծրագրերը կարողանան ներկայացնել հանրությանը։