ԿԸՀ-ի նախագահը թանաքի վաղ օքսիդանալը բացատրում է դրա ոչ ճիշտ օգտագործմամբ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ քվեարկությունը փաստող կնիքների թանաքի վաղ օքսիդանալու մասին ահազանգերին` տեղի ունեցածը բացատրելով թանաքի ոչ ճիշտ օգտագործմամբ։

ԿԸՀ-ի նախագահի պարզաբանմամբ` թանաքը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նախ թափահարել այն պարունակող սրվակը։

Ներկայումս ԿԸՀ-ում համապատասխան փորձ է անցկացվում։


Անուշ Մարտիրոսյան