Քվեարկությունը փաստող կնիքների թանաքը շուտ է օքսիդանում

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հենց առաջին ժամերին սկսեցին ահազանգեր ստացվել ընտրողների անձնագրերում քվեարկությունը փաստող կնիքների թանաքի` նախատեսված 12 ժամից շատ ավելի վաղ օքսիդանալու մասին։ Նման փաստերի ականատես եղան նաեւ «Ազատություն» ռադիակայանի թղթակիցները։

Մասնավորապես, Երեւանի Ավան վարչական շրջանի թիվ 1/05 ընտրատեղամասում քվեարկության մեկնարկից շուրջ մեկեւկես ժամ անց, երբ արդեն քվեարկել էր 153 ընտրող, պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Գայանե Առուստամյանի վստահված անձը, ինչպես նաեւ դիտորդները, նման փաստերի վրա հրավիրեցին տեղամասային հանձնաժողովի ղեկավարության ուշադրությունը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի հետ խորհրդակցելուց հետո որոշեց փոխել թանաքը` պնդելով, որ դա կպահպանվի պահանջվող 12 ժամվա ընթացքում։


Անուշ Մարտիրոսյան