Տասնյակ զոհեր եւ վիրավորներ Մախաչկալայում պայթյունների հետեւանքով

Հինգշաբթւ ուժ երեկոյան երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաղստանի հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում:

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, պայթյունները, որոնք որոտացել են 20 րոպե ընդմիջումով, առնվազն 13 մարդու` այդ թվում 12 ոստիկանի մահվան պատճառ են դարձել։ Վիրավորվել է շուրջ 100 մարդ, որոնցից 14-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում են։

Տեղի իսլամիստները ստանձնել են ահաբեկչական այս գործողության պատասխանատվությունը: