Նիգերիայում առնվազն 34 մարդ է սպանվել

Երեկ Նիգերիայում Պոտիսկում քաղաքի շուկայում զինյալները` գործադրելով նռնակներ եւ ինքնաձիգներ, առնվազն 34 մարդ են սպանել։

Նիգերիայի այդ շրջանում գործում է «Բոկո Հարամ» անվամբ իսլամական արմատական խմբավորումը, ինչի կապակցությամբ իշխանությունները ժամանակին արտակարգ դրություն էին հայտարարել։

Այս պահին դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք այդ խմբավորումն է կազմակերպել երեկվա սպանդը։


Արմեն Քոլոյան, Պրահա