Հայաստանում Անդրոիդ օպերացիոն համակարգի 4-րդ տարբերակն արդեն հայաֆիկացված է: Հայերեն տառերի փոխարեն նախկինում ի հայտ էին գալիս խորանարդներ, ինչը թույլ չէր տալիս համակարգից օգտվողներին գտնել համապատասխան տեղեկությունը հայերեն տեքստով:
«Մաքսլիբերթի»-ն զրուցել է Խիկարի հետ, ով Անդրոիդ օպերացիոն համակարգից է օգտվում, պարզելու, թե ինչ խնդիրներ է ունեցել մինչեւ Անդրոիդի 4-րդ տարբերակի հայաֆիկացումը.
«Անդրոիդ պլանշետների կամ հեռախոսների վրա հնարավոր չէր հայերեն գրել, կարդալ: Բացում էի հայկական ինչ-որ կայք, որ համակարգչի վրա նորմալ բացում է, ու հայերեն տառերի փոխարեն գրում էր քառակուսիներ, միանգամից ես հասկանում էի, որ հայերեն է: Պրոբլեմը ոչ մի ձեւ չէր լուծվում», - պատմեց երիտասարդը:
Երբ Անդրոիդ օպերացիոն համակարգը մուտք գործեց Հայաստան, դրանից շատ քչերն էին օգտվում, ու համակարգը հայաֆիկացնելու խնդիրը չէր բարձրաձայնվում: Սակայն ավելի ուշ, երբ ավելացավ օգտվողների թիվը, նրանք կարողացան բարձրաձայնել այդ խնդիրը: խնդիր առաջացավ հայկական կայքերը հեռախոսներով դիտելու հետ կապված:
«Բողոքի ակցիա բարձրացավ Անդրոիդի ֆորումներում, ու հայերը այնտեղ առաջարկեցին ավելացնել հայերենը Անդրոիդով աշխատող սարքերում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Գուգլի տեխնոլոգիաներից օգտվողների հայաստանյան խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը:
Բողոքները շարունակվեցին մոտ մեկ տարի, այնուհետեւ Հայաստանում տեխնոլոգիաներով զբաղվող անհատներ Անդրոիդի համար ծրագրեր սկսեցին մշակել, որ թույլ էր տալիս ոչ պաշտոնապես ավելացնել հայերեն տառատեսակն Անդրոիդ համակարգում, սակայն դրա բացասական կողմը երաշխիքից զրկվելն էր: Ի վերջո հայաֆիկացում պահանջող օգտվողները արձագանքի արժանացան: Բայց հայաֆիկացման խնդիր կա դեռեւս հին տարբերակով աշխատող սարքերի մեջ:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ մի խումբ երիտասարդ ծրագրավորողների ջանքերով Windows Phone-ի օնլայն մարկետում մատչելի գնով կամ անվճար կարելի է արդեն ներբեռնել խաղեր, որոնց մենյուն հայաֆիկացված է:
Բարսեղյանը նշեց, որ սկսած 2005-2006 թվականներից ներդրումներ են կատարել Մայքրոսոֆթի բոլոր պրոդուկտների տեղայնացման՝ հայաֆիկացման հարցում: Առաջին պրոդուկտը, որ հասանելի եղավ հայերեն լեզվով, Windows-XP-ն էր:
Ժամանակի ընթացքում տեղայնացվել են նաեւ Մայքրոսոֆթ Օֆիսի 2007 ու 2010 տարբերակները: Դրանց մեջ աշխատում է նաեւ հայկական ուղղագրական ծրագիրը: Բարսեղյանը հավելեց, որ հայերեն լեզվի հետ կապված բոլոր հարցերով զբաղվում են իրենց գործընկերների կողմից տրամադրված համապատասխան մասնագետները:
Գիրգոր Բարսեղյանը նշեց նաեւ, որ Հայաստանում հասանելի է արդեն Windows 8-ի բետա տարբերակը: Մինչեւ վերջնական տարբերակի Հայաստան մուտք գործելը Մայքրոսոֆթ ընկերությունը կզբաղվի նոր համակարգն ամբողջապես հայաֆիկացնելու գործընթացով:

Your browser doesn’t support HTML5