Կենսաբանական գիտությունների թեկնածու, այգու փոխտնօրեն, Գագիկ Մովսիսյանը «Մաքսլիբերթի»ի հետ զրույցում նշում է, որ, ցավոք, սուղ ֆինանսական վիճակի պատճառով այսօր բարեկարգվում է նախկին 120 հեկտարի փոխարեն 80 հեկտար տարածքի կենտրոնական հատվածը միայն, իսկ եթե դրան էլ գումարենք վերջին տարիներին այգու աշխատակազմի կրճատումը, ապա այդ կենտրոնական հատվածն էլ բարեկարգվում է մեծ դժվարությամբ:
«80 հեկտարի համար մի կերպ գոնե տնկման, խնամքի աշխատանքներ են պետք կատարել, իսկ 6 բանվորը քիչ է, այսինքն պետք է գոնե մոտ 18-20 բանվոր, որը չունենք, ֆինանսական պայմաններից ելնելով», - նշում է Մովսիսյանը:
Այգին ստեղծված է 4 աշխարհամասերին բնորոշ բույսերով ու ծառերով` Կովկաս, Եվրասիբիր, Հյուսիսային Ամերիկա եւ Հեռավոր արեւելք: Փոխտնօրենը նշում է, որ այդ հավաքածուներն այժմ պահպանվում ու խնամվում են, սակայն դրանց հետագա ճակատագիրն այնուամենայնիվ վտանգված է. - «Արդեն ծառեր ունենք մեծացած, ծառեր կան տարիքի պատճառով չորանում են: Իսկ դրանք վերականգնելու համար մեծ աշխտանքներ է պետք իրականացնել, բայց, ցավոք, ո'չ ֆինանսավորում ունենք, ո'չ բանվորական ուժ, բանվոր պահելու հնարավորություն էլ չունենք»:
Այգում կառավարության կողմից վերջին ներդրումներն արվել են 4 տարի առաջ` 19 000 000 դրամ, որի շնորհիվ վերանորոգվել ու ջեռուցվել են այգու տարածքում գործող 4 գիտական հաստատությունները, իսկ մինչեւ այդ գիտաշխատողները ձմռանն աշխատելու հնարավորություն չեն ունեցել:
Այսօր սարսափելի վիճակում են գտնվում ջերմատները: 1200 արեւադարձային եւ մերձարեւադարձային բույսեր ջեռուցման բացակայության արդյունքում ցրտահարվել են, իսկ ջերմոցն այլեւս չի գործում: Սենյակային բույսերի համար նախատեսված արտադրական ջերմատները, որոնք նախկինում հանդիսացել են կարեւեր միջոց ողջ բուսաբանական այգու ֆինանսական խնդիրները հոգալու համար, նույնպես չեն գործում եւ գոնե տարածքը չկորցնելու համար տնօրինությունն այն օգտագործում է որպես տնկարանային տնտեսություն:
Բուսաբանական այգու վարդանոցի ղեկավար Գրետա Ղուկասյանն ուրախությամբ նշում է, որ բուսաբանական այգին անցյալ տարի Շվեցարիայի դեսպանատան աջակցությամբ վերականգնել է վարդանոցը:
Հարցին, թե որքան գումար կպահանջվի այգին ամբողջովին բարեկարգելու եւ դրա նախկին տեսքը վերականգնելու համար, փոխտնօրեն Մովսիսյանը պատասխանեց. - «100-ավոր, 1000-ավոր գումարներ են պետք, մասնավոր սեկտորը չի մոտենում, իսկ դրսից` պետական կառույցներին չեն ֆինանսավորում»:
Բուսաբանական այգին պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիային:
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Վիլեն Հակոբյանը նշում է, որ Բուսաբանական այգին պահպանելու համար ակադեմիան այսօր մեծ հնարավորություններ չունի, սակայն դեմ են նաեւ այգու թեկուզ մի հատվածը մասնավոր սեկտորին հանձնելու մտքին, իսկ դրա փորձը վերջերս եղել է:
Իրենք դիմել են կառավարությանն ու մասնավոր սեկտորին` այգու համար ֆինանսական միջոցներ գտնելու համար, չնայած դեռ պատասխաններ չեն ստացել:

Your browser doesn’t support HTML5