Ընրատեղամասերից շատերը տեղակայվում են դպրոցներում

Ընտրությունների ընթացքում գրեթե բոլոր հանրակրթական դպրոցները վերածվում են ընտրատեղամասերի, իսկ տնօրենները հանդես են գալիս որպես ընտրատեղամասերի նախագահներ:
«Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետով, ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Ընտրական օրենսգրքի 5-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետն էլ ասում է. - «Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբները զբաղեցնում են այս մարիններին չպատկանող տարածք»:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով երկար տարիներ դպրոցի տնօրեն է եղել, մեզ հետ զրույցում ասաց, որ շատ դպրոցի տնօրենների համար դա «մեղքերը քավելու հնարավորություն է»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեզ հետ ունեցած հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկալի կլիներ, եթե դպրոցներն ըտրատեղամասերի չվերածվեին, բայց որպես կադաստրային տարածք արգելված չէ դրանք օգտագործել որպես այդպիսին:

Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Բարսեղյանն առանձնակի հպարտությամբ նշեց, որ իրենց դպրոցն ընտրությունների շրջանում միշտ ընտրատեղամաս է եղել, ինքն էլ` ընտրատեղամասի նախագահ:

Սեւանի ավագ դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանն էլ ասաց, որ իրենց մարզում նույնպես բոլոր դպրոցները վերածվում են ընտրատեղամասերի: Ինքն աշխատում է այդ գործընթացներից հեռու մնալ, սակայն խոստովանում է` եթե Հանրապետական կուսակցության անդամ չլիներ, շատ դժվարություններ կունենար:

Your browser doesn’t support HTML5

Դպրոց-ընրատեղամասեր