Մայիսի 1-ին լրանում է ընտրացուցակների անճշտությունների մասին ոստիկանություն դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Ընտրացուցակներն ընտրական տեղամասերում փակցվել են մարտի 27-ին: Մեկ ամսից ավելի ժամանակ կար ընտրացուցակներում առկա անճշտությունները վերացնելու համար: Անճշտությունների զգալի մասը մահացած անձանց ընտրացուցակներում ներառելու հետեւանքն է:
Վերջին տվյալներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամփոփեց Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը. - «Ոստիկանության թեժ գծերից, լրատվամիջոցներից, հատկապես կայքերից, եւ ընտրական շտաբերից մահացած անձանց վերաբերյալ 4462 տվյալ է ստացվել: Մահվան վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են 3278-ի մասով»:
Հարցին, թե ինչպես են ճշգրտվելու ցուցակները մայիսի 2-ից հետո, Քոչարյանը պատասխանեց. - «Ամսի 2-ից սկսած` լրացուցիչ ցուցակներ մտնելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության այն ընտրողները, որոնք անձնագրային ծառայությունների ոչ պատշաճ գործողությունների հետեւանքով կամ ինչ-ինչ այլ պատճառներով դուրս մնացած կլինեն ընտրողների ցուցակից: Ամսի 2-ից սկսած` ընդհուպ մինչեւ քվեարկության օրը կարող են ձեռք բերել տեղեկանքներ անձնագրային ծառայություններից ընտրացուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ, այդ տեղեկանքները կներկայացնեն ընտրական տեղամասեր եւ կընդգրկվեն ընտրական տեղամասի լրացուցիչ ցուցակներում»:
Հարցին, թե արդյո՞ք ռիսկեր չի տեսնում գոյություն ունեցող այն կարգի մեջ, ըստ որի քվեարկության օրը իր բնակության հասցեում չգտնվող քաղաքացին կարող է ներառվել այն ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում, որտեղ այդ պահին գտնվում է, վարչության պետը արձագանքեց. - «Չի կարող անձը լինել մի քանի տարբեր լրացուցիչ ցուցակներում: Համակարգչային ծրագրավորումն այնպիսին է մեր համակարգի, որ օպերատորը անմիջապես տեսնելու է դա եւ թույլ չի տալու գործողություն կատարելու»:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցներում արձանագրվել են դժգոհություններ ընտրացուցակներից, եւ հարցին, թե ինչ հետեւություններ են արվել, Քոչարյանը արձագանքեց. - «Երբ վկայակոչում են, թե ովքեր են դժգոհողները, հիմնականում ՀԱԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների վրա է վկայակոչված տողատակերում: Այդ մտահոգությունները չեզոք աղբյուրների վրա հիմնված չեն: Միայն «թեժ գծով» 134 ահազանք է ստացվել 196 անճշտության վերաբերյալ ընդամենը: Ցուցակները եթե վատը լինեին, ուղղակի «թեժ գիծը» հնարավորություն չէր ունենալու այդ անճշտությունների շտկումները արագ երաշխավորել»:
Վերջին տվյալներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամփոփեց Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը. - «Ոստիկանության թեժ գծերից, լրատվամիջոցներից, հատկապես կայքերից, եւ ընտրական շտաբերից մահացած անձանց վերաբերյալ 4462 տվյալ է ստացվել: Մահվան վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են 3278-ի մասով»:
Հարցին, թե արդյո՞ք ռիսկեր չի տեսնում գոյություն ունեցող այն կարգի մեջ, ըստ որի քվեարկության օրը իր բնակության հասցեում չգտնվող քաղաքացին կարող է ներառվել այն ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում, որտեղ այդ պահին գտնվում է, վարչության պետը արձագանքեց. - «Չի կարող անձը լինել մի քանի տարբեր լրացուցիչ ցուցակներում: Համակարգչային ծրագրավորումն այնպիսին է մեր համակարգի, որ օպերատորը անմիջապես տեսնելու է դա եւ թույլ չի տալու գործողություն կատարելու»:
Դիտարկմանը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցներում արձանագրվել են դժգոհություններ ընտրացուցակներից, եւ հարցին, թե ինչ հետեւություններ են արվել, Քոչարյանը արձագանքեց. - «Երբ վկայակոչում են, թե ովքեր են դժգոհողները, հիմնականում ՀԱԿ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների վրա է վկայակոչված տողատակերում: Այդ մտահոգությունները չեզոք աղբյուրների վրա հիմնված չեն: Միայն «թեժ գծով» 134 ահազանք է ստացվել 196 անճշտության վերաբերյալ ընդամենը: Ցուցակները եթե վատը լինեին, ուղղակի «թեժ գիծը» հնարավորություն չէր ունենալու այդ անճշտությունների շտկումները արագ երաշխավորել»:
Your browser doesn’t support HTML5