Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում օրակարգային խնդիրներից է գրքերի պակասը դպրոցական գրադարաններում: Արմեն Մարտիրոսյանն ու Արմեն Մխիթարյանը օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում հանդես էին եղել Քաշաթաղի գրադարանների համար նախատեսված գրքահավաքի նախաձեռնությամբ:
«Գրքեր ենք հավաքում Քաշաթաղի գյուղերի դպրոցների համար: Ընդ որում՝ ոչ թե դասագրքեր, այլ գրքեր տարբեր գրականության: Հայտարարություն ենք տարածել ու գրականության ցանկն ենք նշել», - ասում է կազմակերպիչներից Արմեն Մխիթարյանը:
Ներկայումս Քաշաթաղում կա երեք քաղաք եւ շուրջ 100 գյուղ:
Կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում նշված է, որ շրջանի մի շարք գյուղերում բնակչությունը սակավաթիվ է, չկան դպրոցներ, երեխաները ստիպված են լինում քայլել մի քանի կիլոմետր հարեւան գյուղի դպրոց հասնելու համար:
Գրքահավաքը սկսվել է 2 շաբաթ առաջ ու կանցկացվի մինչեւ մայիսի 12-ը:
Նախաձեռնողների խոսքով՝ գրքերի սակավության խնդիր ունեն հատկապես Վակունիս եւ Տանձուտ գյուղերը:
Արդեն հավաքվել է մոտավորապես 300-350 տարբեր ժանրերի գրքեր: Նախաձեռնողները հույս ունեն, որ մինչեւ վերջնաժամկետը դրանք կկրկնապատկվեն, քանի որ մասնակիցները բավականին ակտիվ են: Միակ խնդիրը, իրենց հավաստմամբ, տրանսպորտի հարցն է:
«Արդեն բավականին մեծ թվով մարդիկ արձագանքել են եւ պատրաստակամություն են հայտնել աջակցելու: Հիմա արդեն զուտ տեխնիկական հարց է, թե այդ ամեն ինչը ինչպես պետք է տեղափոխենք համապատասխան վայրեր եւ այնուհետ Քաշաթաղի դպրոցներ», - նշեց Արմեն Մարտիրոսյանը:
«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե արդյոք պատրաստվում է Քաշաթաղի շրջանը հոգալ նախաձեռնողների տրանսպորտային ծախսերը գրքերը Քաշաթաղ տեղափոխելու ժամանակ, Քաշաթաղի շրջանի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը պատասխանեց. - «Անկեղծ ասած՝ մենք փորձում ենք գոնե մոտիկ տեղերի գրքերը մեր միջոցներով տեղափոխել շրջան: Նախնական կազմակերպչական փուլում են այդ տեղափոխման հարցերը»:
Վարդուշ Մովսիսյանի պնդմամբ՝ խնդիրներ ունեն հատկապես Հերիկի եւ Ծոփաձոր նորաբաց դպրոցների գրադարանները:

Your browser doesn’t support HTML5