Հյուսիս-Հարավ մայրուղու երեք հատվածների վերակառուցման ու բարելավման աշխատանքները իրականացնելու է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունը։
Համապատասխան պայմանագիրը այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ այդ ընկերության միջեւ ստորագրվեց Կառավարության շենքում։
Խոսքը վերաբերում է Արարատ-Երեւան, Երեւան-Աշտարակ եւ Աշտարակ-Թալին հատվածներին` 91.3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Վերակառուցման ու բարելավման համար ծախսվելու է մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլար, որից 230 միլիոնը վարկի տեսքով հատկացնելու է Ասիական զարգացման բանկը, իսկ մնացած գումարը` Հայաստանի կառավարությունը:
Պայմանագրի ստորագրումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշեց. - «Դա լինելու է նոր, ժամանակակից, առաջին կարգի բետոնյա ճանապարհ՝ 100 կիլոմետր/ժամ արագությամբ, որը մեր հարակից պարսկական կողմը կապելու է մեր հարակից վրացական կողմին՝ դուրս գալով երկու կողմից նավահանգիստներ՝ թե՛ պարսկական, թե՛ վրացական։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 550 կիլոմետր է։ Նմանատիպ արագընթաց ճանապարհ մեր երկրում կառուցվում է առաջին անգամ»։
Ողջ 550 կիլոմետրանոց մայրուղու վերակառուցումը եւ բարելավումը կարժենա մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որից շուրջ 500 միլիոնը վարկի տեսքով պետք է հատկացնի Ասիական զարգացման բանկը, գումարի մնացած մասը՝ կա´մ պետք է հատկացնի Հայաստանի կառավարությունը, կա´մ գտնի ֆինանսավորման այլ աղբյուրներ:
Մայրուղին ունենալու է ընդհանուր առմամբ 4 երթեւեկելի գոտիներ, յուրաքանչյուր երթեւեկելի մասը ունենալու է 2 երթեւեկելի գոտի` յուրաքանչյուրը 3.6 մետր լայնությամբ: Արարատ-Երեւան ու Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների վերակառուցման աշխատանքները պետք է ավարտվեն 18 ամիս անց, իսկ Աշտարակ-Թալին հատվածինը` 36 ամիս անց:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսական վերլուծաբան, «Օրակարգ» թերթի մեկնաբան Արմենակ Չատինյանը նշեց, որ դեռ 2010 թվականին Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին հատկացվել է 170 միլիոն դոլար վարկ, սակայն «կառավարության դանդաղկոտության հետեւանքով» շինարարական աշխատանքները մեկնարկում են երկու տարի անց, քանի որ անցած տարիներին կառավարությունը մրցույթներ էր անցկացնում` որոշելու, թե ով պետք է իրականացնի շինաշխատանքները:
«Այնտեղ պայմանագրերում հստակ նշված է, որ եթե հայկական կողմը չի ծախսում այդ գումարը, չծախսված գումարի վրա գալիս է տույժ՝ տարեկան 0.15 տոկոսով», - նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ իր հաշվարկներով Հայաստանի վճարելիք տուժը 1 տարվա ընթացքում կազմելու է 300 հազար դոլար։
Այսօրվա ասուլիսին, որին մասնակցում էին տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը, տուգանքի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Ասիական բանկի ներկայացուցիչն ասաց, թե տուգանք չկա, սակայն կա, այսպես կոչված, պարտավորության վճար, որը եւ Հայաստանի կառավարությունը վճարել է, քանի որ մեկ տարվա ընթացքում վարկային միջոցը չի օգտագործել:
Դեյվիդ Դոլը կոնկրետ չնշեց, թե որքան է եղել այդ գումարը, սակայն ասաց, թե ըստ պայմանագրի` այդ պարագայում պետք է վճարվի ողջ վարկի 0.15%-ի չափով գումար՝ ամեն տարվա համար։
«Իհարկե, կառավարությունը պետք է շահագրգռված լինի հնարավորինս արագ սկսել աշխատանքները, որպեսզի նվազեցնի այդ պարտավճարը», - հավելեց Ասիական բանկի ներկայացուցիչը։

Դանդաղկոտության արժեքը

Your browser doesn’t support HTML5