«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այսօր բակային հանդիպումներ էին անցկացնում մայրաքաղաքի Արաբկիր համայնքում, որտեղ կուսակցությունը նաեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին:
Արաբկիրի բնակիչներից տիկին Քնարիկը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է ուզում ձայնը տալ «Ժառանգություն» կուսակցությանն ու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց. - «Աչքը կուշտ ա արդեն: Էլ էդքան չի գնա լափելու, ոնց որ սրանք են անում»:
Բակերում հավաքվածները հիմնականում տարեցներ էին, երիտասարդները նախընտրել էին պատշգամբներից լսել «Ժառանգության» ներկայացուցիչներին:
«Մենք շատ հաճախ ասում ենք` էս երկիրը չի փոխվելու: «Էս երկիր» ենք անվանում` որպես մեզ համար օտար մի երկիր: Իսկ իրականում երկիրը մերն է, մեր հարազատ երկիրն է: Ուղղակի իշխանությունն է, որ օտար է մեզանից եւ հաղորդակից չէ մեզ հետ», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին վստահեցրեց, որ «Ժառանգություն»-ն ունակ է մեկ տարում բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը:
Նրա խոսքով` ով մայիսի 6-ին խլեց ժողովրդի ձայնը, պատասխան է տալու «հրապարակից մինչեւ Ազգային ժողով»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ նկատի ուներ Զարուհի Փոստանջյանը, երբ երեկ հայտարարեց, որ եթե իշխանությունը ազատ եւ արդար ընտրություններ չանցկացնի, «Ժառանգություն»-ը պատրաստ է նաեւ ապստամբության, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ապստամբություն է, թե արտահերթ իրավիճակ է` ակնհայտ է մի բան. եթե հերթական անգամ իշխանությունները փորձեցին կեղծել, տանել ժողովրդի ձայնը եւ ընտրության իրավունքը, մենք գտնվելու ենք արտակարգ իրավիճակում, հրապարակային իրավիճակում, որտեղ ժողովրդի համբերության բաժակը հասած պիտի լինի եզրին, եւ սա, իմ կարծիքով, արդի հայոց պատմության ընթացքում վերջին հնարավորությունն է` մաքրվելու, մեր երկրում ձայնը ժողովրդին վերադարձնելու համար: Եթե չեղավ… այդ ժամանակ ժողովուրդը իշխանությունը իր ձեռքը կվերցնի»:

Your browser doesn’t support HTML5