Թմբուկ նվագում են նաեւ աղջիկները
Your browser doesn’t support HTML5
Հայաստանում կին թմբկահարները շատ չեն, զարգացած չէ նաեւ թմբկահարների նվագախմբի մշակույթը: 2009 թ ստեղծված «Երեւանյան թմբուկներ»
խմբի անդամները 13-18 տարեկան աղջիկներ են: Օպերային երգչուհի, ճապոներենի մասնագետ, բասկետբոլիստուհի, այլ մասնագիտությունների տեր 21 երիտասարդ աղջիկների համար թմբուկ նվագելը հաճելի զբաղմունք է: Մասնակցում են տոնական քայլերթների, տարբեր միջոցառումների բացման արարողությունների: