Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի առաջին կանգառը չորեքշաբթի օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում էր: ՀՀԿ-ի ղեկավարին Վարդենիսում դիմավորեցին աղուհացով:
Քաղաքի մշակույթի տան առջեւ հավաքվածներին Սերժ Սարգսյանը ծանոթացրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթներին, խոսեց ՀՀԿ-ի ծրագրած սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին:
«Կառավարման համակարգում իր փորձից ելնելով՝ Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ սկզբից պետք է ախտորոշենք մեր պետական մարմնի հիվանդությունները, եւ մենք այս ընթացքում, մեր գնահատմամբ, ախտորոշել ենք: Ապա պետք է հաղթահարենք դրանք, բուժենք այդ մարմինը դրանցից», - ասաց Հայաստանի նախագահը:
Իշխող կուսակցության ղեկավարի խոսքով՝ այժմ ՀՀԿ-ի աշխատանքի կիզակետում մարդն է:
«Տնտեսական աճի նպատակադրումից մենք այժմ անցնում ենք տնտեսական ձեռքբերումները յուրաքանչյուր քաղաքացու համար շոշափելի դարձնելու գործին: Իսկ դա նշանակում է ավելի զարգացնել արտադրական հնարավորությունները, նոր ասպարեզ բացել յուրաքանչյուր աշխատունակ մարդու համար», - ասաց Սարգսյանը:
«Ուստի պետք է կարողանանք շատ արագ կայացնել անհրաժեշտ բարեկեցության այն մակարդակը, որը թույլ կտա հանգիստ խղճով կոչ անել երիտասարդներին ամուսնանալու, բազմանալու եւ շատանալու», - վարդենիսցիների հետ հանդիպմանը ասաց Սերժ Սարգսյանը. - «Մենք շարունակում ենք որպես առաջնային արժեք կարեւորել ընտանիքը: Մեր այսօրվա ժողովրդագրական խնդիրները արդեն իսկ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք են»:
Նախագահը վարդենիսցիներին խնդրեց ընտրություններն անցկացնել «բարձր մակարդակով». - «Որպեսզի ընտրությունների արդյունքները վստահություն ներշնչեն ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր գործընկերներին: Հայաստանի արագ զարգացման միակ ճանապարհը լավ ընտրություններ անցկացնելն է», - ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ Վարդենիսում կհարգեն իր խնդրանքը:
Վարդենիկ գյուղում բնակիչները ՀՀԿ ղեկավարին դիմավորելու համար դուրս էին եկել մայրուղի: Սերժ Սարգսյանը զրուցեց վարդենիկցիների հետ եւ ուղեւորվեց Մարտունի:
«Հանրապետականն իր ամենակարեւոր խնդիրներից մեկն է համարում պետության եւ երկրի հանդեպ տիրոջ զգացումը բոլորիս մեջ ամրագրելը: Ուզում եմ, որ միավորենք մեր ջանքերն ու երկրում ամրապնդենք արդարությունը», - մարտունեցիներին կոչ արեց իշխող կուսակցության առաջնորդը. - «Դա Հանրապետականի ծրագրի հենասյուներից է», - ասաց նա:
Խոսելով տարածքային համաչափ զարգացումից՝ Սերժ Սարգսյան ասաց, որ Երեւանն այսօր գերծանրաբեռնված է այլ տարածքների հաշվին, ինչն, ըստ նրա, չի նպաստում բարեկեցիկ երկիր ունենալու նպատակների իրականացմանը:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում Սարգսյանն անդրադարձավ Սեւանա լճի հիմնախնդրին եւ դրա լուծման ուղիներին:
«Մենք առաջ բարձրացնում էինք Հայաստանը սանտիմետր առ սանտիմետր, հիմա ավելի արագ պիտի բարձրացնենք՝ մետր առ մետր, ինչպես հիմա Սեւանը», - ասաց նա:
Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, որտեղ հանդիպումներ ունեցավ ՀՀԿ ղեկավարը, կոչ արեց առաջիկա ընտրություններում ձայնը տալ ՀՀԿ-ի համամասնական ցուցակին եւ մարզում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր կուսակիցներին:
Նախքան Սերժ Սարգսյանի ելույթը, ընթացող համերգային ծրագրի ժամանակ բեմ էին հրավիրվում մարդիկ, ում ծննդյան օրն է այսօր, եւ նրանց՝ որպես նվեր, տրվում էին տորթեր, որոնց վրա պատկերված էր ՀՀԿ-ի կարգախոսը:

Your browser doesn’t support HTML5