Ռեկտորի նոր պաշտոնակատար եւ բողոքող ուսանողություն
Your browser doesn’t support HTML5
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն համալսարանի նախկին պրոռեկտոր Գայանե Գասպարյանին։ Այս փաստը ընդունում են միայն ուսանողական խորհուրդն ու դասախոսների մի մասը: ԲՈՒՀ-ի ուսանողները բողոքում են եւ նշում, որ պայքարելու են մինչեւ վերջ: Նախկին ռեկտորը եւս չի զիջում իր տեղը: