Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) ընթացք է տվել Ազգային ժողովի պատգամավոր, տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ նույն ընտրատարածքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը:
Փաշինյանը հանձնաժողովից պահանջում է Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան` վկայակոչելով
քարոզարշավի ընթացքում նրա կողմից «Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ կատարելու մասին» իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները:
Գեղամ Սարգսյանը փոխանցեց, որ դիմումը օրենքով սահմանված կարգով մակագրված է, հանձնաժողովն ուսումնասիրում է մատնանշված խնդիրները, սահմանված ժամկետում կհրավիրի նիստ եւ որոշում կկայացնի՝ դատարան դիմելու կամ բողոքը մերժելու մասին:
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իր դիմումում նշել է, որ Սամվել Ալեքսանյանը «ապրիլի 19-ին 7-րդ ընտրատարածքում գտնվող Երեւանի թիվ 190 դպրոցում անցկացրել է նախընտրական հանդիպում, որի ընթացքում ընտրողներին է բաժանել դրամ եւ տվել է վերջին զանգի արարողությունը իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում անվճար կազմակերպելու խոստում»։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանը ասաց, որ իրենց բողոքը հիմնավոր է. - «Ես կարծում եմ, որ փաստերն այնքան հիմնավոր են, ականատեսների վկայություններ ունենք եւ պաշտոնական վկայություններ ունենք: Եվ այս հարցի քննարկմամբ ակնհայտ կլինի, մենք բոլորս կտեսնենք, թե ինչ արժեն ազատ եւ արդար, օրինական, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի խոստումները»:
Բացի այն, որ «Հանրակրթության մասին» օրենքը արգելում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանը մեջբերում է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը, ըստ որի` «նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալ, խոստանալ, ծառայություններ մատուցել»: Նույնիսկ այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անունները կարող են ասոցացվել կուսակցությունների կամ թեկնածուների անունների հետ, նախընտրական քարոզարշավի ժամանակ իրավունք չունեն բարեգործություն իրականացնել ընտրությունների անցկացման վայրում։
«Այսպիսով, ես կարծում եմ՝ հիմնավոր ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմի դատարան, ինչպես նախատեսված է Ընտրական օրենսգրքով, պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ», - ասաց Փաշինյանը։
Սամվել Ալեքսանյան նախընտրական շտաբը հերքում է ընդդիմադիր թեկնածուի դիմումում արված պնդումները` դրանք որակելով «սադրիչ» հայտարարություններ:
«Նիկոլ Փաշինյանի մարտավարության հիմնական մեխն ի սկզբանե եղել է սադրիչ հայտարարություններով եւ գործողություններով թիվ 7 ընտրատարածքում ընտրությունների ընթացքի վրա ստվեր գցելը: Դրա վկայություններն են ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ջանքերով հրահրված միջադեպերը, Սամվել Ալեքսանյանի հասցեին վիրավորանք պարունակող հայտարարություններն ու քարոզչական նյութերը, ինչպես նաեւ հիմնազուրկ դիմումները զանազան պետական ատյաններ», - նշված է չորեքշաբթի օրը Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հանրապետականի մեծամասնական թեկնածուի կողմից Ընտրական օրենսգրքով արգելված գործողությունների մասին բողոքները` դրանք որակելով «սադրանք»:
«Ընդդիմության թեկնածուներն այլեւս ընտրողներին ասելիք չունեն, սպառվել են եւ ինտրիգներ են ման գալիս, սենսացիաներ են փնտրում։ Այս անգամ թիրախում Սամվել Ալեքսանյանն է։ Բնականաբար` սադրանք է, ի՞նչ դատի տալու մասին է խոսքը», - հայտարարեց Սահակյանը:
Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանի դիմում-բողոքից բացի` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրարշավի ժամանակ Սամվել Ալեքսանյանի կողմից խախտումների մասին այլ որեւէ ահազանգ չեն ստացել, որեւէ փաստի ականատես չեն եղել։ «Դիմումում մատնանշվածը դեռ պետք է ճշտել՝ կատարվածը հաստատելու կամ հերքելու համար», - ասաց Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ մրցակից Ալեքսանյանին բանավեճի իր հրավերը դեռ ուժի մե՞ջ է, արձագանքեց. - «Իհարկե, բանավեճի իմ հրավերն ուժի մեջ է, բայց եթե նույնիսկ հիմա Ալեքսանյանը համաձայնվի բանավեճի, ես չեմ հավատա, որովհետեւ հանրապետականները, ինչպես Ռուբեն Հայրապետյանի դեպքը ցույց տվեց, սովոր են մեծ-մեծ խոսել, իսկ վերջին պահին փախնել հեռուստաբանավեճից, եթե նույնիսկ ստիպված են դա անել ուղիղ եթերում»:

Your browser doesn’t support HTML5