Մամեդյարովը կհանդիպի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, այցի շրջանակներում նախատեսված է Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաեւ բրիտանացի պաշտոնյաների եւ խորհրդարանականների հետ։