«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցի օրն է. այս անգամ այն համընկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հետ։ Թեեւ մի շարք քաղաքական ուժեր երեկ հայտարարել են, որ այսօր նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվելու, պարզ է, որ այսօրվա ասելիքն էլ անուղղակիորեն կապված է լինելու ընտրությունների հետ։ Դա միանգամայն բնական ու նորմալ է, քանի որ գոնե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բոլոր քաղաքական ուժերն էլ միակարծիք են։ Չնայած մարտավարական տարբերություններին` բոլորն էլ ձգտում են կամ իշխանության գալու դեպքում ձգտելու են հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ապրիլի 24-ի սգո առիթը ներքաղաքական վեճերն ու հաշիվները վերաբացելու հարմար պահ չէ։ Նույնիսկ նախընտրական ժամանակահատվածում։ Այսօր միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանության փաստն ընկալում է որպես Թուրքիայի եւ Հայաստանի հետ իր հարաբերությունների բնույթն ու ուղղվածությունը պայմանավորող առանցքային քաղաքական գործոններից մեկը։ Ավելին` ներկա պայմաններում ցանկացած երկիր, որը որեւէ հարց ունի Թուրքիայի հետ, ելնելով իր իսկ շահերից, բարձրացնում է Ցեղասպանության հարցը՝ օբյեկտիվորեն նպաստելով պատմական իրողությունը արդիական քաղաքական հիմնահարցի վերածելու գործին»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ դու ինքդ քո մասին ասում ես՝ «բազմաչարչար ժողովուրդ», դու, առաջին հերթին, նկատի ունես, որ դրանով քո ժողովուրդը տարբերվում է մնացածներից: Այսինքն՝ կան աշխարհիս երեսին ժողովուրդներ, որոնք իրենց պատմության ընթացքում չեն չարչարվել, զրկանքներ չեն կրել, տեղահան չեն արվել: Այդ տրամաբանության համաձայն՝ կան ժողովուրդներ, որոնց տները չեն ներխուժել թշնամիները, չեն սպանել անզեն մարդկանց, չեն բռնաբարել կանանց, չեն վառել եւ թալանել ողջ ունեցվածքը: Դա միայն հայերի հե՞տ է պատահել: Դա մեր ազգային առանձնահատկությո՞ւնն է: Թերեւս, որոշակի տարբերությունն այն է, որ ոչ բոլորի հետ է դա տեղի ունեցել համեմատաբար վերջերս՝ 20-րդ դարում, եւ ոչ բոլոր սպանող-վառող-բռնաբարողներն են թուրքերի նման լկտիաբար պնդում, թե իրենք եւ իրենց պետությունը հայերի նկատմամբ ոչ մի հանցագործություն չեն գործել, մի բան էլ՝ հանցագործը մենք՝ հայերս ենք: Բայց դարձնել քո վերքը, քո բազմաչարչար լինելը մի տեսակ պարծանքի առարկա, «ազգային բրենդ» եւ դրանով փորձել ինքնահաստատվել, ինձ թվում է՝ սխալ ճանապարհ է»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Ի վերջո, կա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի խորհրդարանի ընտրական այս գործընթացում, թե՞ ոչ, եւ արդյոք նրա շահն արտացոլվո՞ւմ է ԲՀԿ գործողություններում, ԲՀԿ վարքագծում, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը, թերեւս, լավագույնս տվել է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը դեռեւս մինչեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելը եւ մինչեւ ակտիվ քաղաքական կյանք սկսելը, հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ներգրավվածություն կունենա խորհրդարանի ընտրությանը: Վարդան Օսկանյանը դիվանագետ է, եւ բնականաբար նրա ձեւակերպումը համեմված է դիվանագիտական նրբությամբ: Իսկ իրականում, թերեւս, ակնհայտ է, որ այն ներգրավվածությունը, որի մասին խոսում էր Վարդան Օսկանյանը, արտահայտվում է քաղաքականության մեջ հենց իր մասնակցությամբ: Եվ թերեւս քաղաքականությունը մանկական խաղ եւ պարզամտության շքերթ պատկերացնողների համար է, որ դա կարող է լինել կասկածելի պնդում»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իրավաբան Վահե Գրիգորյանը, անդրադառնալով բացակաների փոխարեն քվեարկելու հնարավորությանը, ասում է. - «Անհասկանալի է «չմասնակցության փաստի գաղտնիության» իրավունքի ծագման աղբյուրը: Ընտրողների ցուցակների չհրապարակման հարցը փորձել էին նույնացնել ընտրության գաղտնիության իրավունքի հետ: Սա «իրավաշուստրիության» հնարք է: Պետությունները պարտավոր են ապահովել գաղտնի քվեարկությամբ ընտրություններ, իսկ մյուս կողմից` յուրաքանչյուր ընտրող իրավունք ունի պահանջելու, որ ապահովվի իր ընտրության գաղտնիությունը, բայց խոսքն այս իրավունքին բացարձակապես չի վերաբերում: Բառերի շփոթն օգտագործելով` «գաղտնի քվեարկության իրավունքը» փորձ է արվում հրամցնել «քվեարկության մասնակցության գաղտնիության իրավունք»-ի հետ»:

Your browser doesn’t support HTML5