Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը կրկին միայնակ իրականացրեց ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը:
Երեւանի Նոր Նորք համայնքում իր կարճատեւ ելույթում Սերժ Սարգսյանը խոսեց քաղաքական կյանքի մթնոլորտը փոխելու անհրաժեշտության մասին` նշելով, որ ՀՀԿ-ի բազմաթիվ քայլեր միասնականության խորհուրդ են ունեցել, եւ իրենց հաջողվել է էապես մեղմել քաղաքական պառակտվածությունն ու անհանդուրժողականության դրսեւորումները երկրում:
«Մենք ասում ենք` վաղուց արդեն ժամանակն է անշրջելիորեն փոխել մեր քաղաքական կյանքի մթնոլորտը: Անձամբ ես եւ ողջ Հանրապետական կուսակցությունը արել ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատվի նոր, իսկապես դրական մթնոլորտ եւ շարունակելու ենք: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում հաստատվի համաձայնության քաղաքական մշակույթ», - ասաց նա:
Սարգսյանն ասաց, թե արել են ամեն ինչ, որպեսզի քաղաքական կյանքում ներգրավեն հանրության բոլոր խավերին: «Հանրապետականը շատ լավ գիտի` ընտրությունների ժամանակ քվեների մեծ թիվ ստանալը մեծամտելու իրավունք չի տալիս, ուրիշներին մերժելու կամ անտեսելու իրավունք չի տալիս», - ասաց երկրի ղեկավարը` ընդգծելով, որ շարունակելու են հավատարիմ մնալ իրենց այդ քաղաքականությանը:
«Մենք շարունակելու ենք համագործակցության կամուրջները կառուցել, համաձայնության եզրեր փնտրել ու գտնել` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Թող թերահավատները նայեն Հանրապետականին եւ տեսնեն, որ մենք ենք այն առաջատար քաղաքական ուժը, որը ներգրավել է մտավորականների, երիտասարդների, կանանց: Թող թերահավատները նայեն Հանրապետականին եւ տեսնեն, որ մենք բաց ենք եղել նաեւ անկուսակցական եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ համագործակցելիս», - ասաց նախագահը:
Սարգսյանը նաեւ նշեց, որ եկել է սեփական թերությունները հաղթահարելու ժամանակը` ընդգծելով, որ սեփական թերությունը շատ ավելի բարդ հակառակորդ է, քան արտաքին թշնամին:
Իր ելույթի վերջում ՀՀԿ-ի ղեկավարը, Նոր Նորքի բնակիչներին դիմելով, երկու բան խնդրեց` քվեարկել ՀՀԿ-ի օգտին եւ լավ ընտրություններ անցկացնել:
«Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես Հայաստանի նախագահ նպատակ ունեմ անցկացնել լավ ընտրություններ: Բնականաբար, առաջին ցանկությունս այն է, որ Հանրապետականը առավել թվով քվեներ տանի, բայց նպատակը լավ ընտրություններ անցկացնել է: Իսկ լավ ընտրություններ անցկացնելը կախված է ձեզնից, առաջին հերթին մեր ակտիվ քաղաքացիներից: Ես վստահ եմ, որ դուք լինելու եք այդ լավ ընտրություններ անցկացնելու առաջամարտիկները», - ասաց Սարգսյանը:
Այսպիսով, ՀՀԿ-ի քարոզարշավը Նոր Նորքում սկսվեց նախագահի ելույթով եւ դրանով էլ ավարտվեց: Այս համայնքում նախագահին դիմավորելու էին եկել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, պատգամավորության թեկնածու, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, նաեւ Նոր Նորքն ընդգրկող թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Ֆարմանյանը, ով Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավարն է: Ֆարմանյանը վերջերս է անդամագրվել ՀՀԿ-ին, իսկ մինչ այդ եղել է «Օրինաց երկրի» անդամ:
Սովորաբար Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ, կոչ անելով քվեարկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի օգտին, նաեւ կոչ է անում քվեարկել կուսակցության մեծամասնական թեկնածուների օգտին: Նա Նոր Նորքում Ֆարմանյանին ընտրելու կոչով հանդես չեկավ:

Your browser doesn’t support HTML5